Գերագույն ռադան չկարողացավ հասնել Ուկրաինայի կառավարության հրաժարականին

Գերագույն ռադան չկարողացավ հասնել Ուկրաինայի կառավարության հրաժարականին

PanARMENIAN.Net - Ուկրաինայի Գերագույն ռադան չկարողացավ հասնել Նիկոլայ Ազարովի գլխավորած կառավարության հրաժարականին: Ընդդիմության առաջարկած որոշման նախագծի համար քվեարկեց 186 պատգամավոր, պահանջված 226-ի փոխարեն:

Ուկրաինայի Գերագույն ռադան երեքշաբթի օրը հավանություն տվեց վարչապետ Ազարովին և կառավարության անդամներին խորհրդարան հրավիրելու մտադրությանը՝ քննելու համար նախարարների կաբինետի պատասխանատվության հարցը: Քվեարկությունից առաջ Նիկոլայ Ազարովը խոստացավ կադրային փոփոխություններ կատարել կառավարությունում: Մինչդեռ ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը կասեցնելու մասին կառավարության որոշման դեմ բողոքող ցուցարարները շարունակում են շրջափակել Նախարարների կաբինետը՝ կենտրոնական մուտքի մոտ հազարավոր մարդիկ են հավաքվել:

Մի քանի հազար ցուցարարներ կան նաև Մայդանում: Կիևում իրենց հանրահավաքն են անցկացնում նաև իշխանությունների կողմնակիցները, հայտնում է BBC-ին: Դեկտեմբերի լույս 1-ի գիշերը Կիևի կենտրոնում եվրաինտեգրման կողմնակիցների հանրահավաքը վերաճեց իրավապահների հետ կոշտ դիմակայության: Արդյունքում հատուկ նշանակության ուժերը սկսեցին մարդկանց դուրս մղել հրապարակից: Կիրակի օրը հանրահավաքի մասնակիցները կրկին զբաղեցրին հրապարակը: Ուկրաինայի մայրաքաղաքում բախումներ տեղի ունեցան ցուցարարների և միլիցիայի միջև, արդյունքում տուժեց 165 մասնակից:

Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը կարգադրեց դադարեցնել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը` հիմնավորելով դա առևտրային հարաբերությունների բարդացմամբ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հետ: Նախագահը խոստացել է վերադառնալ ԵՄ հետ ասոցացման հարցին այդ հարցերի կարգավորումից հետո: Ուկրաինայի կառավարության այդ որոշումը պատճառ դարձավ Կիևում եվրաինտեգրման կողմնակից ակտիվիստների բողոքի ակցիաների համար:

Մինչդեռ վատթարացավ իրավիճակը երկրի շուկայում. անկում գրանցեցին պարտատոմսերը, բորսայի վարկանիշները:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---