Թուրքիան ու ԵՄ-ն, հավանաբար, կպարզեցնեն վիզային ռեժիմը, եթե որոշ պայմաններ կատարվեն

Թուրքիան ու ԵՄ-ն, հավանաբար, կպարզեցնեն վիզային ռեժիմը, եթե որոշ պայմաններ կատարվեն

PanARMENIAN.Net - Անկարան ու Բրյուսելը, ինչպես անկնալվում է, մտադիր են կոնկրետ քայլեր ձեռնարկել մուտքի արտոնագրերի վերաբերյալ, քանի որ թուրք վարչապետ Էրդողանը հավանություն է տվել ռեադմիսիայի մասին օրենքի ազատականացմանը ԵՄ հետ Թուրքիայի քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի ռեժիմի մեղմացման դիմաց, հայտնում է Hürriyet Daily News-ը:

Թուրքիան հավանություն կտա երրորդ երկրների քաղաքացիների համար ռեադմիսիայի մասին օրենքին՝ ԵՄ հետ թուրք քաղաքացիների համար առանց վիզաների ռեժիմի շուրջ բանակցություններին զուգահեռ, ճանապարհային քարտեզի համաձայն:

Անկարան կարող է կասեցնել գործընթացը, եթե Եվրոպական խորհուրդը թույլ չտա պարզեցնել վիզային ռեժիմը թուրք քաղաքացիների համար այն բանից հետո, երբ ռեադմիսիայի մասին ռեժիմը կյանքի կոչվի:

Միևնույն ժամանակ, եթե գործընթացն իր հունով գնա, Թուրքիայի քաղաքացիները 3 տարուց կկարողանան մուտք գործել Եվրոպա առանց մուտքի արտոնագրերի, հայտնում է «Թրենդը»:

2012 թվականի հոկտեմբերին Եվրամիությունում հայտարարել են, որ մտադիր են վերսկսել բազմամյա բանակցությունները ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ՝ դրդելու համար Անկարային ժողովրդավարություն հաստատել: Այդ մասին պայմանավորվել են ԵՄ 28 երկրների Մշտական ներկայացուցիչների խորհրդի մասնակիցները Լյուքսեմբուրգի հանդիպմանը, որը նախորդում էր ԵՄ Խորհրդի ԱԳ նախարարների նիստին:

«ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ բանակցությունների վերսկսումը կբարձրացնի Թուրքիայի շահագրգռվածությունը ժողովրդավարական բարեփոխումներ անկացնելու գործում և եվրոպական չափանիշներին մոտենալու առումով»,-հայտարարել է եվրոպական դիվանագիտական աղբյուրը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Այսպիսով, ոչ ոք չի թաքցնում, որ Թուրքիայի հետ երկխոսությունը վերսկսելու մասին որոշումն ընդունվել է զուտ գաղափարախոսական նկատառումներով, իսկ իրական հեռանկարները տեսանելի չեն:

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ արդեն 8 տարի շարունակվող բանակցային գործընթացը կասեցվեց ընթացիկ տարվա հունիսին, երբ Անկարայում կոշտ բռնության միջոցով ճնշվեցին ժողովրդական բողոքի ակցիաները, ինչը «կասկածներ առաջացրեց, որ թուրքական ժողովրդավարությունը ճիշտ ուղիով է զարգանում»:

Բողոքի ցույցերն Անկարայում անցնում էին 2013 թվականի մայիսից, երբ կառավարությունը մտադիր էր քանդել Գեզի պուրակը և տեղում առևտրային համալիր կառուցել: Ամառային ակցիաների արդյունքում 5 մարդ զոհվեց, մի քանի հազարը վիրավորվեցին ու ձերբակալվեցին: Ոստիկանությունը ցուցարարների դեմ մահակներ ու արցունքաբեր գազ կիրառեց:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---