«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ»-ը մտադիր է մինչև տարեվերջ ավելացնել մասնավոր փոխանցումների շրջանառությունը

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ»-ը մտադիր է մինչև տարեվերջ ավելացնել մասնավոր փոխանցումների շրջանառությունը

PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ մասնավոր փոխանցումների շրջանառությունը 2013թ. երեք եռամսյակում կազմել է 337,807.61 մլն դրամ, որից դեպի Հայաստան կատարված փոխանցումները կազմել են 131,613.73 մլն դրամ, իսկ հանրապետությունից կատարված փոխանցումները` 206,193.88 մլն դրամ: Ընդ որում` 2013թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ տարբեր միջազգային վճարային համակարգերի

միջոցով առանց հաշվի բացման իրականացվել է 28,015.61մլն դրամի փոխանցում, որից դեպի Հայաստան` 25,666.88 մլն դրամ, իսկ Հայաստանից` 2,348.73 մլն դրամ, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

Մինչև 2013թ. տարեվերջ Բանկը նախատեսում է ավելացնել մասնավոր փոխանցումների ծավալը 40%-ով` նախորդ ժամանակահատվածի համեմատ:

Հիշեցնենք, որ Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբն արդեն իսկ իրականացնում է միջազգային դրամական փոխանցումներ «MONEYGRAM», «ANELIK», «БЫСТРАЯ ПОЧТА», «UNISTREAM», «AVERS», «INTELEXPRESS», «COINSTAR MONEY TRANSFER», RIA MONEY TRANSFER համակարգերով, «Գազպրոմբանկ-Էքսպրես» առանց հաշվի բացման անվանական դրամական փոխանցումներ` Ռուսաստանից Հայաստան, ինչպես նաև բանկոմատների միջոցով արագ դրամական

փոխանցումներ Ռուսաստանի և Հայաստանի միջև` միևնույն քարտային հաշվին կցված երկու միջազգային քարտերով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---