2013-ի հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել մոտ 677 հազար զբոսաշրջիկ, աճը՝ 12,4%

2013-ի հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել մոտ 677 հազար զբոսաշրջիկ, աճը՝ 12,4%

PanARMENIAN.Net - Ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի «Զբոսաշրջության մրցունակության մասին զեկույցի», Հայաստանը 2013-ին նախորդ տարվա համեմատ իր դիրքը բարելավել է 11 կետով ու զբաղեցնում է 79-րդ տեղը 140 երկրի ցանկում:

Սակայն, չնայած վերջին տարիների զգալի առաջընթացին, այնուամենայնիվ, Հայաստանը շատ ցուցանիշներով հետ է ԱՊՀ երկրներից: Առաջին հերթին դա վերաբերում է ավիափոխադրումներին ու հյուրանոցներին: Վերջինների առումով հաշվի է առնվում տեղերի քանակն ըստ բնակչության քանակի: Հյուրանոցային բաղադրիչով Հայաստանն այդ զեկույցում բավականին ցածր տեղում է:

Այսօր ասուլիսում Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանն ասաց, որ «Բաց երկնքի» քաղաքականությունը 20-25 տոկոսով կնպաստի ուղևորափոխադրումների աճին:

2013 թ. հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել մոտ 677 906 հազար զբոսաշրջիկ, աճը կազմել է 12,4 տոկոս: Ինչպես ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, Հայաստանում զբոսաշրջիկների հիմնական հոսքը նկատվում է Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, ԱՄՆ–ից և Եվրոպայի երկրներից, գրում է ԱՌԿԱ գործակալությունը:

Ապրեսյանը նշել է նաև, որ չնայած կարծիքին, թե արտասահմանցի զբոսաշրջիկները նախապատվությունը տալիս են միայն Հայաստանի այնպիսի հայտնի հանգստավայրերին, ինչպիսին են Ծաղկաձորը, Ջերմուկը, Հանքավանն ու Աղվերանը, հարկ է նշել, որ զբոսաշրջիկներն այցելում են նաև ՀՀ մայրաքաղաք և հանրապետության պատմամշակութային վայրեր։

Ըստ նրա, Հայաստանը արտասահմանյան զբոսաշրջիկներին գրավում է ինչպես տեղական հյուրանոցների սպասարկման բարձր մակարդակով, այնպես էլ հասանելի գներով:

Հոկտեմբերի 23-ին կառավարությունը հաստատել էր «Հայաստանում ավիափոխադրումների մրցակցային և շարունակական ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը», որը հիմնված է «McKinsey & Company» ընկերության և ՀՀ ազգային մրցունակության հիմնադրամի կողմից անցկացված համատեղ հետազոտության վրա։

Հետազոտության համաձայն, Հայաստանում զբոսաշրջիկների հոսքի աճի տեմպը «բաց երկնքի» քաղաքականության ներմուծումից հետո կգերազանցի ՀՆԱ–ի աճի տեմպերը։ Այսպես, ավիաընկերությունների գործունեությունը կանդրադառնա ՀՆԱ–ի ծավալի ավելացման վրա 40–50 մլն դոլարի, օդանավակայանի` 30–40 մլն դոլարի, զբոսաշրջության զարգացման` 260–320 մլն դոլարի չափով։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---