Թուրքիայի կառավարության նոր կազմը հաստատվել է

Թուրքիայի կառավարության նոր կազմը հաստատվել է

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրապարակել է կառավարության նոր կազմը դեկտեմբերի լույս 25-ի գիշերն Անկարայում: Կառավարության կազմում 10 նոր անդամ կա:

«Նախարարների կաբինետում 10 փոփոխություն է տեղի ունեցել»,-հայտարարել է վարչապետը: Նա հայտարարել է կառավարության նոր կազմի մասին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպումից հետո:

ԱԶԿ-ից փոխվարչապետի պաշտոնը զբաղեցրել է Էմրուլլահ Իշլերը: «Իմ գործընկերներից ոմանք հրաժարական են տվել: Ոմանք արդեն հեռացել են պաշտոններից, քանի որ հաջորդ ընտրությունների թեկնածուներ են: Ոմանց թեկնածությունները ես ինքս եմ առաջարկել նախագահին»,-ասել է Թայիփ Էրդողանը: Նորանշանակ նախարարներին նա մաղթել է հաջող աշխատանք և ներողություն է խնդրել լրագրողներից ուշ ժամին լրատվության համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Թուրքիայում խոշոր կոռուպցիոն սկանդալ է: Թուրքական ոստիկանությունը հատուկ գործողություններ է անցկացրել Ստամբուլում և Անկարայում, որի արդյունքում ձերբակալվել է 56 մարդ, այդ թվում գործարարներ և որոշ նախարարների որդիներ: Գործարարներին ձերբակալել են կոռուպցիայի, մաքսանենգության ու թմրանյութերի իրացման մեղադրանքով: Նախարարները ԱԶԿ-ից են, որը գլխավորում է վարչապետ Էրդողանը:

ԵՄ գծով թուրք նախարար Էգեմեն Բաղիշն առաջինը հանդես եկավ հայտարարությամբ: Ըստ նրա, գործը սարքել է «պետության մեջ գործող զուգահեռ պետությունը»: «Վերջին օրերին մամուլն ու էլեկտրոնային լրատվամիջոցները մի շարք հրապարակումներ են զետեղել իշխանության բարձրագույն խավերում կոռուպցիայի հետաքննության վերաբերյալ, նշելով նաև իմ անունը»,-գրել է Բաղիշը: Հրաժարական տվեցին նաև մյուս նախարարները՝ Զաֆեր Չաղլայանը և րդողան Բայրաքթարը:

Յոթ նախարարների պաշտոնանկ արեց Էրդողանը: Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախարարների դեմ սկսված հետաքննությունն անվանել է կառավարության վարկաբեկմանն ուղղված դավադրություն: ՆԳՆ մի քանի բարձրաստիճան աշխատակիցներ, որոնք ղեկավարել են գործը, արդեն զրկվել են պաշտոններից և ազատվել աշխատանքից:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---