Սիրիայի և Լիբանանի սահմանին ահաբեկչություն է եղել

Սիրիայի և Լիբանանի սահմանին ահաբեկչություն է եղել

PanARMENIAN.Net - Սիրիայի և Լիբանանի սահմանին՝ Հերմել քաղաքում, պայթուցիկով լցոնված ավտոմեքենա է պայթել: Ինչպես հայտնում է Բեյրութի «Ազդակ» թերթը, բանակն ու ոստիկանությունը շրջափակել են պայթյունի վայրը, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել, 15-ը՝ վիրավորվել են: Ըստ Հերմելի քաղաքապետի, պայթյունի տեղում մեծ ավերածություններ են եղել: Նա նաև հավելել է, որ ահաբեկիչը մահապարտ էր:

Վերջին բռնարարքը Լիբանանում դեկտեմբերի 27-ին էր՝ Բեյրութում, երբ սպանվեց ֆինանսների նախկին նախարար Մոհամմեդ Շաթահը: Լիբանանում պայթյունների հետևում շիաների «Հեզբոլլահ» կազմակերպությունն է, որը պայքարում է երկրի սունիների դեմ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---