Կահիրեում ավտոմեքենա է պայթել. Չորս զոհ կա, 40 վիրավոր

Կահիրեում ավտոմեքենա է պայթել. Չորս զոհ կա, 40 վիրավոր

PanARMENIAN.Net - Առնվազն 4 մարդ է զոհվել, մոտ 40-ը՝ վիրավորվել Կահիրեում հզոր պայթյունի հետևանքով: Ականապատ ավտոմեքենան պայթել է Անվտանգության ուժերի կենտրոնական վարչության մոտ տեղական ժամանակով առավոտյան 06:30-ին: Մեծ զոհերից հաջողվել է խուսափել, քանի որ ուրբաթը մահմեդականների հանգստյան օրն է, և այդ ժամին փողոցները դեռ մարդաշատ չեն:

Պայթյունի վայրում 6 մետր խորությամբ փոս է առաջացել: Զգալի վնաս է հասցվել մոտակա շենքերին՝ 8-հարկանի տանը քաղաքի հին թաղամասում ու վերջերս վերակառուցումից հետո բացված Իսլամական թանգարանին:

Եգիպտոսի մայրաքաղաքում ձեռնարկվել են անվտանգության խիստ միջոցներ, մասնավորապես՝ ուժեղացվել է միջազգային օդանավակայանի հսկողությունն ու վերահսկողությունն ավտոճանապարհներին, գրում է euronews-ը:

Նախօրեին հինգ ոստիկան սպանվեց, երկուսը՝ վիրավորվ Եգիպտոսի հարավում անցակետի վրա զինված հարձակման հետևանքով:

Լուսաբացին մոտոցիկլետներով երկու տղամարդ ինքնաձիգերից գնդակոծել են Բենի Սուեյֆում ոստիկանության անցակետը, որը Կահիրեից 100 կմ հեռավորությամբ է:

Եգիպտոսում հարձակումները բանակայինների կամ ոստիկանների վրա 2013-ի հուլիսին նախագահ Մոհամմեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո կանոնավոր բնույթ են ստացել: Որպես կանոն, իշխանությունները հարձակումների համարմեղադրում են «Մահմեդական եղբայրներ» շարժմանը, որի ներկայացուցիչն էր նաև նախկին նախագահը: Բացի այդ, հարձակումներն ոստիկանների ու զինվորականների դեմ կազմակերպում են Սինայի թերակղզում տեղակայված գրոհայինները: Մասնավորապես, դեկտեմբերին «Անսար Բեյտ ալ Մակդիս» խմբավորումը պայթյուն էր կազմակերպել Մանսուր քաղաքում՝ ոստիկանության բաժնի մոտ: Ահաբեկչության զոհ դարձավ 15 մարդ, հարյուրավոր մարդիկ տուժեցին: 2013-ի դեկտեմբերին Եգիպտոսի իշխանությունները «Մահմեդական եղբայրներին» պաշտոնապես ահաբեկիչներ հայտարարեցին:

«Մահմեդական եղբայրների» առաջնորդներցի մեկը՝ Մուհամմեդ Մուրսին Եգիպտոսի նախագահ էր ընտրվել 2012-ին, երբՀոսնի Մուբարաքըհեռացավպաշտոնից: Մեկ տարում նա հասցրել էր փլուզել երկրի տնտեսությունը և փորձել շարիաթի օրենքներ սահմանել: 2013-ի հունիս-հուլիսին երկրի բնակչությունը մոտ 15 մլն ստորագրություն էր հավաքել՝ պահանջելով Մուրսիի հրաժարականը: Հուլիսի 3-ին զինվորականները Մուրսիին իրազեկել էին, որ նա այլևս նախագահ չէ:

«Մահմեդական եղբայրներ» շարժումը միջազգային կրոնական քաղաքական ասոցիացիա է, որը 1928-ին հիմնել է ուսուցիչ Հասան էլ Բաննան Եգիպտոսի Իսմաիլլի քաղաքում: 1933-ից ի վեր կազմակերպության կենտրոնակայանը տեղափոխվել էր Կահիրե: Հասան էլ Բաննայի մահից հետո 1949-ին, 1950-ին շարժման գաղափարախոսը դարձավ գրականագետ Սեյիդ էլ Կուտբը, որը 1966-ին մահապատժի էր ենթարկվել: Ասոցիացիան բաժանմունքներ ունի Սիրիայում, Պաղեստինում, Իրաքում: Երկրորդ համաշխարհայինի վերջում այն արդեն 500 հազար անդամ ուներ:

Photo: Reuters
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---