«Ռոսնեֆտը» լրջորեն մտածում է Հայաստանում կաուչուկի գործարան կառուցելու մասին

«Ռոսնեֆտը» լրջորեն մտածում է Հայաստանում կաուչուկի գործարան կառուցելու մասին

PanARMENIAN.Net - «Ռոսնեֆտը» լրջորեն ուսումնասիրում է Հայաստանում կաուչուկի գործարան կառուցելու հարցը, ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը՝ պատասխանելով «Նաիրիտի» վերաբերյալ ռուսաստանյան այդ ընկերության պլանների մասին հարցին:

«Հարցն իրոք շատ բարդ է, դրանով վաղուց են զբաղվում, կասեմ, որ «Ռոսնեֆտը» մտավ հայկական շուկա ինչ-որ կերպ այդ հարցը լուծելու համար, ելնելով երկու կողմերի շահերից: Այժմ «Ռոսնեֆտը» մշակում է, և շատ լրջորեն, այստեղ կաուչուկի գործարանի կառուցման հնարավորությունը, որը կզբաղվի ավտոդողերի էկոլոգիապես մաքուր արտադրությամբ: Դա արվում է «Պիրելի» ընկերության հետ համատեղ»,-ասել է դեսպանը Հայաստանի Հանրային hեռուստատեսությանը տված հարցազրույցում:

2013 թվականի դեկտեմբերի 25-ին «Ռոսնեֆտ», «Պիրելի Թահր Ռուսիա» և «Ռոսնեֆտ Արմենիա» ընկերությունների ներկայացուցիչները Երևանում հուշագիր ստորագրեցին փոխըմբռնման մասին կաուչուկի արտադրության համատեղ ձեռնարկություն ստեղծելու վերաբերյալ:

«Կարծում եմ, որ «Նաիրիտ» գործարանի մասնագետները, որոնք մոտավորապես նույն բանն էին անում, պահանջարկ կունենան նոր ձեռնարկությունում»,-ասել է ՌԴ դեսպանը, հայտնում է «Նովոստի Արմենիան»:

Անցյալ տարվա դեկտեմբերին, ամփոփելով 2013 թվականը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ «Ռոսնեֆտը» մտադիր է մոտ 400 մլն դոլար ներդնել Հայաստանում նոր գործարանի կառուցման համար: Ըստ Սարգսյանի, «չնայած հրապարակված թվերին, բանակցությունները շարունակվում են, քանի որ երկրորդ փուլը վերաբերում է քիմհսկա «Նաիրիտ» գործարանին:

«Նաիրիտ» գիտա-արտադրական միավորումը քլորոպրենային կաուչուկի արտադրության մենաշնորհ ուներ ԽՍՀՄ տարածքում: 2006 թվականին ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը վաճառվեց Rhinoville Property Limited բրիտանական կոնսորցիումին 40 մլն դոլարով, բաժնետոմսերի մնացած 10 տոկոսը պատկանում է Հայաստանի կառավարությանը: 2010 թվականի ապրիլից արտադրությունը գործարանում դադարեցվել է:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---