Die Zeit. ՌԴ և Ուկրաինայի կառավարությունները խեղաթյուրում են ուկրաինական ընդդիմության կերպարը

Die Zeit. ՌԴ և Ուկրաինայի կառավարությունները խեղաթյուրում են ուկրաինական ընդդիմության կերպարը

PanARMENIAN.Net - Եթե փետրվարի 7-ին Սոչիում չմեկնարկեին Ձմեռային օլիմպիական խաղերը, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը կարող էր պատրաստվել ընդդիմությանը հարվածելուն: Բայց նրա գլխավոր դաշնակից Ռուսաստանի նախագահ Պուտինը, հավանաբար, նրան հասկացրել է, որ իրադարձությունները Կիևում չպետք է ստվերեն Սոչիի խաղերը, գրում է Die Zeit-ը:

Ինչպես ռուսական, այնպես էլ ուկրաինական կառավարությունները, խեղաթյուրված են պատկերում Ուկրաինայի ընդդիմության կերպարը, նրանք չափազանցնում են «ապստամբներից», ազգայնականներից ու աջ ծայրահեղականներից բխող վտանգը: Անշուշտ, նման ուժեր կան ընդդիմության շարքերում, սակայն դրանք փոքրամասնություն են կազմում արևմտամետ ցանկացած շարժման մեջ, որը ցանկանում է ապրել ժամանակակից, եվրոպական կողմնորոշում ունեցող Ուկրաինայում: Ինչպես հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Զբիգնև Բժեզինսկին, քաղաքական ճգնաժամն Ուկրաինայում միայն փոխզիջումային լուծում ունի: Անցած ուրբաթ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը, որն ավելի վաղ չեզոք դիրք էր գրավում, հայտնել է, որ բանակը կանգնած է նախագահի կողքին: Ւսկ դա, ըստ պարբերականի, պարզ զգուշացում է. «Մեր համբերությունը հատվում է», հայտնում է «Ինոպրեսան»:

ՌԴ-ն կասեցրեց երկրորդ դրամական փոխանցումն Ուկրաինային գազի դիմաց պարտքի պատճառով, որը հասնում է 2 մլրդ դոլարի: Առաջին փոխանցումն արվեց 2013 թվականի դեկտեմբերին և, ինչպես վկայում են ուկրաինացի քաղաքական գործիչները, գնաց սոցիալական նպաստների վճարմանը: Ընդհանուր առմամբ Ռուսաստանը մտադիր է Ուկրաինային 15 մլրդ դոլար հատկացնել:

Կիևում է գտնվում ԵՄ ընդլայնման ու բարիդրացիության քաղաքականության գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Անցած շաբաթ Կիև այցելեցին ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդն ու ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը: Անցած շաբաթ Նուլանդը ներողություն խնդրեց Եվրամիության հասցեին կոպիտ արտահայտվելու համար: Ըստ որոշ տվյալների, այն հնչել էր Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի հետ հեռախոսազրոյյցի ժամանակ, որի ձայնագրությունը հայտնվել էր ինտերնետում:

2013 թ. նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը կարգադրեց դադարեցնել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը: Իրավիճակը սրվեց 2014 թվականի հունվարի 16-ին, երբ Յանուկովիչի դաշնակիցները Գերագույն ռադայում ընդունեցին օրենքների նոր փաթեթը, որը դժվարացնում էր բողոքի ցույցերի մասնակիցների գործողությունները: Ընդդիմությունն այդ դրույթները համարեց բռնատիրության մասին օրենքներ և գտնում է, որ դրանք ընդունվել են կանոնակարգի խախտումներով և հակասում են սահմանադրությանը: Վարչապետ Նիկոլայ Ազարովը, որից ընդդիմությունն այս շաբաթ հրաժարական պահանջեց, հայտարարեց, որ հրաժարվում է խոսել վերջնագրերի լեզվով: Կիևում տեղի ունեցած բախումներում տուժել են հարյուրավոր ցուցարարներ ու տասնյակ միլիցիոներներ: Ասվում է նաև, որ զոհվել է 5մարդ:

Իշխանությունները համաձայնվեցին չեղյալ համարել հունվարի 16-ի օրենքները, իսկ կառավարությունն ու վարչապետը հրաժարական տվեցին: Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն առաջարկեց ընդդիմության առաջնորդներ Արսենի Յացենյուկին ու Վիտալի Կլիչկոյին մտնել նախարարների կաբինետի նոր կազմի մեջ, սակայն նրանք դեռ համաձայնություն չեն տվել:

Հունվարի 31-ին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ստորագրեց զանգվածային անկարգությունների մասնակիցների համաներման մասին օրենքը: Ըստ օրենքի, 10 օրվա ընթացքում ընդդիմադիրները պետք է ազատեն բոլոր կառավարական շենքերն ու շինությունները, ինչպես նաև փողոցները՝ բացառությամբ Մայդանի: Միայն դրանից հետո դատախազությունն ու դատարանները կդադարեցնեն ակտիվիստների հետապնդումները: Ընդդիմության առաջնորդները հայտարարեցին, որ նման պայմաններ չեն կատարի:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---