64-րդ Բեռլինալեն փակվեց․ Գլխավոր մրցանակը ստացավ չինական դետեկտիվ դրաման (վիդեո)

64-րդ Բեռլինալեն փակվեց․ Գլխավոր մրցանակը ստացավ չինական դետեկտիվ դրաման

PanARMENIAN.Net - Մոտ երկու շաբաթ Բեռլինը կինոմատոգրաֆի սիրահարների ուշադրույթան կենտրոնում էր․ պատճառը Բեռլինի 64-րդ կինոփառատոնն էր, որն էլ փետրվարի 15-ին ավարտեց աշխատանքը։ Վաճառված տոմսերի քանակով այս տարին ռեկորդային էր՝ 330 հազար։

Գլխավոր մրցանակը՝ «Ոսկե արջը», ստացան «Սև ածուխ, բարակ սառույց» (Black Coal, Thin Ice) չինական դետեկտիվ դրամայի հեղինակներ Կու Վիվյանն ու Վեն Դզյուանը, ռեժիսորը Յինան Դիաոն է։ Ֆիլմի գլխավոր դերակատարը՝ Լյաո Ֆանը, լավագույն դերասան ճանաչվեց, իսկ «Փոքր տունը» ֆիլմի գլխավոր դերակատարուհի Խարու Կուրոկին՝ լավագույն դերասանուհի։

«Սև ածուխ, բարակ սառույց»-ը պատմում է նախկին ոստիկան Չժանի մասին, ում ժամանակին հեռացրել էին աշխատանկից, երբ նա անհաջող մի շարք սպանություն էր հետաքննել՝ արդյունքում հրաշքով փրկվելով։ Մի քանի տարի անց անհասկանալի սպանությունները սկսում են կրկնվել։ Չժանը՝ որոշելով միայնակ հետաքննել դրանք, պարզում է, որ բոլոր սպանվածները միմյանց հետ կապված են, ինչպես նաև քիմմաքրման ոմն աշխատակցուհու հետ։ Հետախույզը սկսում հետևել նրան, ինչի արդյունքում, ինքն էլ չհասկանալով՝ ինչպես, սիրահարվում է կնոջը։

Ժյուրիի գրան-պրին ստացավ Ուես Անդերսոնի «Գրանդ Բուդապեշտ» հոթելը» (The Grand Budapest Hotel), գրում է Ֆիլմ Պրոն։ Կինոփառատոնը բացող ֆիլմում նկարահանվել են Բիլ Մյուրեյը, Թիլդա Սուինթոնը, Ջուդ Լոուն, Էդրիեն Բրոուդին, Լեա Սեյդուն ու այլոք։ Ռեժիսորն անձամբ մրցանակաբաշխությանը ներկայանալ չէր կարողացել, բայց խնդրել էր ժյուրիի անդամներից մեկին կարդալ իր ողջույնի խոսքը, որտեղ նաև նշել էր․

«Ինձ հաճախ էին շոկոլադե պալմաներ ու խաղալիք արջեր նվիրում։ Բեռլինի «Արծաթե արջը» կյանքումս առաջին մետաղյա իրական մրցանակը կդառնա»։

Ֆիլմը պատմում է հատնի եվրոպական հյուրանոցի լեգենդար դռնապանի մասին, մասնավորապես՝ երկու համաշխարհային պատերազմների միջև նրա կյանքի, ինչպես երիտասարդ աշխատակցուհու հետ ընկերության մասին, ով հետագայում դառնում է նրա պրոտեժեն։ Սյուժեում նաև Վերածնունդի շրջանի անգին նկարի գողություն ու հսկայական ժառանգության համար պայքար է։

Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի (FIPRESCI) մրցանակն այս տարի շնոհրվեց ֆրանսիացի Ալեն Ռենեի «Սիրել, խմել ու երգել» (Aimer, boire et chanter) դրամային։

Փառատոնի լավագուն ռեժիսոր ճանաչվեց Ռիչարդ Լինքլեյթերն իր «Պատանեկություն» (Boyhood) ֆիլմով, որտեղ գլխավոր հերոսն իրական տղա է, ում հասունացումը 2002-ից ի վեր նկարահանվում էր։ Ռեժիսորն իր ստեղծագործության մասին ասել է․

«Գո՞հ եմ արդյոք ֆիլմից, որը թողարկվել է նկարահանումների մեկնարկից 12 տարի անց։ Դա լավագույն տարբերակն էր, որ կարող էի ինձ պատկերացնել։ Ու հանդիսատեսն ընդունեց այն, հասկացավ ոգին։ 2002-ին չէի էլ կարող պատկերացնել, որ ֆիլմը կստացվի, ու բոլոր դերասանները կշարունակեն նկարահանվել դրանում։ Բայց կարող էի հավատալ դրան․ կյանքում այդպես ստացվում է»։

Կինոքննադատների կարծիքով, այս ֆիլմը «Ոսկե արջի» ավելի արժանի հավակնորդ էր, որին էլ ավելի վաղ հաղթանակ էին կանխատեսում։ Բայց ռեժիսորն ասել է․ «Կինոյում ոչ ոքի հետ չես մրցում, այլ աշխատում ես ինքդ քո հետ։ Այնպես որ այս բոլոր մրցանակներն անհեթեթություն են։ Ներկա էի կինոդիտմանն ու զգացի հանդիսատեսի հետ կոնտակտը՝ դա է կարևորը»։ 9 կատեգորիայից 4-ում հաղթեց ասիական երեք ֆիլմ, մնացածը կիսեցին ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Գերմանիան։

Աննա Բրյուգեմանն ու Դիտրիխ Բրյուգեմանը, որոնք գրել էին «Կնքահայրը» (Kreuzweg) ֆիլմի սցենարը, ճանաչվեցին լավագույն սցենարիստներ։ Բեռլինի կինոփառատոնի 11 օրվա ընթացքում ցուցադրվեց մոտ 400 ֆիլմ, որոնցից 23-ը մրցում էին հիմնական մրցույթում։

Բեռլինալեն ամենամյա միջազգային կինոփառատոն է, որն անցնում է 1951-ից Գերմանիայում։ Հիմնական մրցանակը «Ոսկե արջն» է (արջը Բեռլինի հերալդիկ խորհրդանիշն է), որը շնորհվում է լավագույն ֆիլմի համար։ «Արծաթե արջը» շնորհվում է հետևյալ անվանակարգերում՝ լավագույն ռեժիսոր, լավագույն դերասան, լավագույն դերասանուհի, լավագույն երաժշտություն ու որպես մրցանակ արվեստում նշանակալի ավանդի համար։ Բեռլինալեում ժյուրին հատուկ ուշադրութուն է դարձնում, որ ներկայացված լինեն ֆիլմեր ամբողջ աշխարհից, այդ թվում նաև «Արևելյան բլոկից»։

Photo: Berlinale
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---