ԵՄ-Կիև համաձայնագիր կկնքվի, Ղրիմում հանրաքվե կանցնի, իսկ Յացենյուկին չի հաջողվում հեռաձայնել Մեդվեդևին 7 մարտի 2014 - 18:18 AMT PanARMENIAN.Net - ԵՄ Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև ընթացիկ տարվա օգոստոսը: Համաձայնագրի քաղաքական մասը կստորագրվի մինչ մայիսի 25-ին Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրությունները: Վան Ռոմպեյը նաև նշել է, որ օգոստոսին Ասոցացման մասին համաձայնագրեր կստորագրվեն նաև Վրաստանի ու Մոլդովայի հետ: Ուկրաինան մտադիր էր Ասոցացման մասին համաձայնագիրը կնքել ԵՄ հետ Արևելյան գործընկերության վիլնյուսյան գագաթաժողովում 2013-ին վերջում: Սակայն նոյեմբերի 21-ին նախարարների կաբինետը հայտարարեց, որ հարկավոր է դադարեցնել ստորագրման նախապատրաստական աշխատանքները, քանի որ արդյունքում զգալիորեն կնվազի ապրանքաշրջանառությունը հիմնական գործընկերների՝ Ռուսաստանի ու ԱՊՀ հետ, տնտեսության բարդ իրավիճակով և ծախսերով, որ Կիևը դեռ կարող է կրել, ստորագրելով համաձայնագիրը: Այս որոշումը բազմահազարանոց հանրահավաքների առիթ հանդիսացավ Կիևի կենտրոնում և շրջաններում, որոնք արդյունքում բերեցին անկարգությունների ու իշխանափոխության: Մինչդեռ, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը ճեպազրույցում մարտի 7-ին հայտարարեց, որ Եվրամիությունը մտադիր է իր շուկան բացել ուկրաինական արտադրանքի համար միակողմանի կարգով: Ըստ նրա, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ստորագրումը տեղի կունենա առաջիկա մի քանի շաբաթում: Նաև կշարունակվեն գործողություններն, ուղղված մուտքի արտոնագրերի ռեժիմի վերացմանն Ուկրաինայի ու ԵՄ միջև: Վարչապետը հայտնեց նաև, որ Ուկրաինան հիմնականում կարտահանի հրուշակեղեն, գյուղմթերք ու ցորեն: Ակնկալվում է, որ արդեն առաջին տարում դա մոտ 400 մլն դոլար կբերի Ուկրաինայի տնտեսությանը: Արսենի Յացենյուկը հավելեց, որ շուկայի բացումը երկկողմ կարգով դեռ քննարկման փուլում է, հայտնում է Նորությունների անկախ բյուրոն: Իր հերթին, զարգացող շուկաների հեղինակավոր ներդրող, Templeton Emerging Markets Group ներդրումային խմբի ղեկավար Մարկ Մոբիուսը գրել է իր բլոգում, որ օժանդակությունն ուկրաինային ԱՄՀ կողմից միակ իրատեսական սցենարն է միանգամից մի քանի պատճառներով: Ֆինանսավորման մյուս աղբյուրները, ըստ Մոբիուսի, պակաս իրատեսական են: Այսպես, Ռուսաստանը կասեցրել է օժանդակությունն Ուկրաինային, իսկ ԵՄ օգնությունը կարող է ձգձգվել և ամբողջապես չի համապատասխանում Ուկրաինայի պահանջներին: ԱՄՆ-ն կարող էր օգնություն տրամադրել, բայց ոչ ամբողջ 15 մլրդ դոլարի չափով, որ անհրաժեշտ են Կիևին: Հաշվի առնելով ՌԴ, ԵՄ ու ԱՄՆ շահերը, ըստ ներդրողի, Ուկրաինային ֆինանսավորման պակաս չի սպառնում: Մոբիուսը գրում է, որ չի բացառում ԱՄՀ կողմից օգնության տրամադրման համար պայմանների մեղմացումը արդեն հիմա առաջին փոխանցումն անելու համար, հատկապես եթե ԵՄ-ն ու ԱՄՆ-ն խնդրեն այդ մասին: Մոբիուսը հիշեցնում է, որ Կիևը պետք է 8 մլրդ դոլար վճարի ընթացիկ տարվա պարտքերի դիմաց և խոշոր վճարում ունի նաև հունիսին: Ըստ փորձագետի, իրավիճակն Ուկրաինայում բարդ է մնում, սակայն ինչպես Ռուսաստանը, այնպես էլ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն չեն ցանկանում պատերազմել: Ըստ Մոբիուսի, Ռուսաստանը չի ցանկանում անկայուն կառավարություն տեսնել Ուկրաինայում, ԵՄ-ն էլ դա չի ուզում, հաշվի առնելով ռւսական գազի առաքումները Եվրոպա Ուկրաինայի տարածքով: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա զսպող գործոն է հանդիսանում, ըստ փորձագետի, ռուբլու լուրջ անկումն ու ֆոնդային շուկայի լարվածությունն Ուկրաինայի շուրջ: Ռուսաստանը պետք է օտարերկրյա կապիտալ ներգրավի, իսկ իրավիճակն Ուկրաինայի շուրջ հավանաբար բացասաբար կազդի կապիտալի հոսքերի վրա, ուստի Ռուսաստանը պետք է զուսպ լինի, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Այսպիսով, հայտնում է ՌԲԿ-ն, Ուկրաինայի վարչապետ Յացենյուկը երկրորդ անգամ ցանկացել է հեռախոսազրույց ունենալ Դմիտրի Մեդվեդևի հետ: Այդ մասին նա հայտնել է ճեպազրույցում: «Ես երկրորդ անգամ եմ դիմել ՌԴ վարչապետի հետ հեռախոսազրույցի համար, կարծում եմ, երբ նա ազատվի, մենք կխոսենք»,-ասել է Յացենյուկը: Նա նաև պայմաններն է հրապարակել, որոնց հիման վրա կայանալու է ռուս-ուկրաինական համագործակցությունը: Մենք հայտնեցինք ռուս գործընկերների հետ բանակցելու մտադրության մասին: Դրա համար նրանք պետք է «դուրս բերեն զորքերը, հավատարիմ մնան երկկողմ ու բազմակողմ պայմանավորվածություններին, դադարեցնեն աջակցությունն անջատողականներին ու հայտարարեն, որ նոր փուլ է սկսվում ուկրաինա-ռուսական հարաբերություններում»,-ասել է Յացենյուկը: Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ-ն հարցում էր ուղարկել Ռուսաստանի վարչապետի հետ խոսելու համար, սակայն պատասխան չէր ստացել, հայտարարել է գերատեսչության պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան Ուկրաինայում դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ հանդիպմանը: Գերագույն ռադայի կողմից Յանուկովիչի պաշտոնանկությունից հետո Ռուսաստանը ետ կանչեց Ուկրաինայից իր դեսպանին: ՌԴ ԱԳՆ-ն նաև հայտարարեց, որ հրաժարվում է օրինական ճանաչել Ուկրաինայի նոր իշխանությունները: Մինչդեռ, Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը հայտարարել է, որ Ղրիմի իշխանությունները հանրաքվե կանցկացնեն թերակղզու կարգավիճակի վերաբերյալ, անկախ Ուկրաինայի ԿԸՀ որոշումից՝ արգելափակել մուտքը ընտրողների բազայի տվյալներին Ղրիմում ու Սևաստոպոլում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Մենք կլուծենք այդ խնդիրը, դա քաղաքական հարց չէ, դա իշխանության բռնի զավթում է: Մենք արդեն զբաղվում ենք ցուցակներով», ասել է խորհրդարանի ղեկավարը: Նա հիշեցրել է, որ հարցման ժամանակ մարդկանց 75 տոկոսը արտահայտվել է Ռուսաստանի կազմի մեջ մտնելու օգտին: Կոնստանտինովը նշեց, որ մարտի 16-ի հանրաքվեի անցկացման մասին որոշմանը սատարեց շրջանների պատգամավորների մեծ մասը: Ըստ նրա, հանրաքվեի անցկացման հարցը պետք է լուծել անհապաղ: Մարտի 6-ին Ղրիմի խորհրդարանը որոշում կայացրեց Ռուսաստանի կազմի մեջ մտնելու մասին դաշնության սուբյեկտի իրավունքով, ասվում է Ղրիմի Գերագույն խորհրդի որոշման տեքստում: Առաջին փոխվարչապետ Ռուսլան Տեմիրգալիևը հայտարարեց, որ Ռուսաստանին միանալու որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, այսինքն անհապաղ: Ըստ Ղրիմի փոխվարչապետ Ռուստամ Տեմիրգալիևի, մարտի 16-ին կայանալիք հանրաքվեում քվեարկության կդրվի երկու հարց: «Առաջինը՝ կո՞ղմ եք, որպեսզի Ղրիմն ընդգրկվի ՌԴ կազմում որպես Դաշնության սուբյեկտ: Երկրորդը՝ կո՞ղմ եք Ղրիմի 1992 թ. Սահմանադրության վերականգնմանը»: Ըստ Ղրիմի 1992 թվականի սահմանադրության, հանրապետությունը մտնում է Ուկրաինայի կազմի մեջ և որոշում է իր հարաբերությունները վերջինիս հետ պայմանագրի ու համաձայնագրերի հիման վրա: Սևաստոպոլի բնակիչները, որն Ուկրաինայում պետական նշանակության քաղաքի կարգավիճակ ունի և չի մտնում Ղրիմի կազմի մեջ, նույնպես մասնակցելու է Ղրիմի կարգավիճակի մասին հանրաքվեին, լրագրողներին է հայտնել ինքնավարության Գերագույն խորհրդի պատգամավոր Սերգեյ Շուվայնիկովը: «Մենք Սևաստոպոլին ևս հնարավորություն ենք տալիս հայտնելու սեփական կարծիքը»,-ասել է պատգամավորը: ՌԴ Հանրային պալատի անդամ դիտորդները Ղրիմ կմեկնեն մարտի 14-ին: Հանրային պալատը փորձագետների հետ միասին կձևավորի դիտորդների առաքելությունն ու ընդլայնված կազմով կդիտարկի հանրաքվեն Ղրիմում: Իր հերթին ՌԴ Պետդումայի ստորին պալատի ԱՊՀ գծով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ Պետդուման կքննարկի նախաձեռնությունը ՌԴ կազմում Ղրիմի ընդգրկման մասին, որը օտարերկրյա պետության մաս է հանդիսանում, միայն ինքնավարությունում հանրաքվեի անցկացման արդյունքների հիման վրա և ՌԴ ղեկավարության որոշումից հետո: »Այդ հարցում որոշում կայացնելը ՌԴ ղեկավարության մենաշնորհն է»,-հայտարարել է Սլուցկին լրագրողներին: Նա նշեց, որ այդ հանրաքվեում Ղրիմի բնակիչները հարցերը կներկայացնեն իրենց ձևակերպմամբ և Ռուսաստանը չի կարող միջամտել այդ գործընթացին: «Իսկ մեր վերաբերմունքը մենք կհայտնենք մարտի 16-ի հանրաքվեից հետո»,-նշել է նա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |