Սպանեց և արդարացվեց. 93 տարի առաջ Թեհլերյանը գնդակահարեց Թալեաթին![]() 15 մարտի 2014 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանությունը վերապրած ազգային հերոս Սողոմոն Թեհլերյանը, որոշելով վրեժխնդիր լինել Թալեաթ փաշայից, որոնել է նրան մի քանի երկրում և վերջապես հայտնաբերել Բեռլինում: 1921-ի մարտի 15-ի առավոտյան Թեհլերյանը փողոցում դիմահար կրակոցով սպանել է Երիտթուրքեր կազմակերպության ղեկավար և Հայոց Եղեռնի գլխավոր կազմակերպիչ Թալեաթին և հանձնվել ոստիկանությանը: Դատավարության ընթացքում բացատրել է իր արարքի դրդապատճառը, մերկացրել Երիտթուրքերի հանցավոր հակահայ քաղաքականությունը. «Այո, ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»: Գերմանացի հասարակական և հոգևոր գործիչ Յոհաննես Լեփսիուսը` որպես վկա, մերկացրել է երիտթուրքերին և նրանց պարագլուխներին: Դատավարությունը, ըստ էության, վերածվել է Թալեաթի և հայոց Մեծ եղեռնի մյուս կազմակերպիչների դատի: Եվրոպայի առաջադեմ հասարակայնության ճնշմամբ Բեռլինի դատարանն արդարացրել է 25-ամյա Սողոմոնին և հունիսի 2-ին հենց դատարանի դահլիճից ազատ արձակել: Սողոմոն Թեհլերյանն աշխարհում միակ արդարացված մարդասպանն է: Հատված «Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը» գրքից. Բեռլին: 1921 թվականի մարտի 15-ին Շարլոտենբուրգում – Հարդենբերգ փողոց – ատրճանակից արձակված մի գնդակով կատարվել է սպանությւոն: - Ո՞վ է սպանվել: - Սպանվել է մի մեծ ոճրագործ, քաղաքական մի մարդասպան, թուրք մի ճիվաղ: - Ո՞վ է սպանել: - Երիտասարդ մի հայ, ուսանող: Եթե սպանվածը սովորական մի ոճրագործ չէ, այլ արտասովոր մի ճիվաղ, ապա մարդկությունը փրկվել է մի հրեշից, որը, եթե կենդանի մնար, դեռ ինչպիսի՜ անմեղ մարդկանց պիտի ոչնչացներ: Ինչպե՞ս կոչել այն մարդուն, որ երկրի երեսից վերացրել է ժողովրդասպան մի հանցագործի: Ո՞վ է սպանվել: Սպանվել է մեկը, որ արժանի է եղել մահապատժի: Այո, երեք անգամ ու երեք տարբեր կողմերից նա դատապարտված է եղել մահապատժի: Նրա անունը Թալեաթ է, որ փաշայի տիտղոս էլ ունի: Photo: Tehlirians' Family Archive Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |