Սիրիա. Կառավարական զորքերի հաջողություններն ու տարաձայնություններն ընդդիմության շարքերում

Սիրիա. Կառավարական զորքերի հաջողություններն ու տարաձայնություններն ընդդիմության շարքերում

PanARMENIAN.Net - Առևանգվածների ազատման և անհետ կորած զինվորականների ու խաղաղ բնակիչների ճակատագրի բացահայտմանն ուղղված Սիրիայի կառավարության անդադար ջանքերի շնորհիվ Ռաքքա մարզում հատուկ գործողության արդյունքում ահաբեկիչների կողմից առևանգված 48 մարդ է ազատվել:

Յաբրուդ քաղաքում վերանորոգողների խմբերն արդեն անցել են ահաբեկիչների կողմից քայքայված ենթակառուցվածքների վերականգնմանը` հոսանքագծերի, ջրամատակարարման, հեռախոսային կապի և այլն, հաղորդում է սիրիական SANA գործակալությունը:

Լիբանանի հյուսիս- արևելքում զինվորականները կրակ են բացել փոքր բեռնատարի վրա, որը չի կանգնել զինվորական անցակետի մոտ: Լիբանանի բանակի հայտարարության մեջ նշվում է, որ մեքենան եկել է Սիրիայի տարածքից: Ձերբակալվել են 5 ահաբեկիչներ` զենք ու զինամթերքով: Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Վադի Խալեդ թաղամասում ևս մեկ մեքենա է կանգնեցվել, որում թմրանյութեր տեղափոխող երեք սիրիացի է եղել:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են, որ լիբանանյան Էրսալ ավանի հիվանդանոց են տեղափոխվել Յաբրուդում սպանված 6 և վիրավորված 24 ահաբեկիչներ: Բազմաթիվ վիրավոր ահաբեկիչներ են կուտակվել սիրիալիբանանյան սահմանային անցակետերում:

Միևնույն ժամանակ սիրիական ընդդիմությունը դժգոհություն է հայտնել Դամասկոսում ընտրությունների մասին նոր օրենքի ընդունման առթիվ: «Ընտրությունների անցկացումը վկայում է, որ Սիրիայի կառավարությունը պատրաստ չէ քաղաքական կարգավորման»,- ՄԱԿ-ի գրասենյակում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է երկրի հակակառավարական ուժերի պատվիրակության ղեկավար Հադի Բահրան: Նրա խոսքով` նոր օրենքը կնպաստի իշխանության հաղթանակին, իսկ ընդդիմության առաջնորդները կզրկվեն ընտրվելու հնարավորությունից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Մարտի 15-ին Սիրիան անցավ եռամյա պատերազմական հակամարտության սահմանը: Սկսվել է ռմբակոծությունների, բռնության ու հումանիտար ճգնաժամի 4-րդ տարին: 146 000 զոհ, ավելի քան 2 մլն փախստական ու նվազագույն առաջընթաց դիվանագիտական ոլորտում. այսպիսին է եռամյա պատերազմի ողբերգական արդյունքը, որը վերաճել է իրական քաղաքացիական պատերազմի, գրում է euronews-ը:

Ընդդիմադիր ուժերի մասնատվածությունը` ինչպես Սիրիայի ներսում, այնպես էլ դրանից դուրս, ինչպես նաև` միջազգային հարթակներում տարաձայնությունները Սիրիայի հարցով գլխավոր խաղացողների դիրքորոշումներում այսօր էլ թույլ չեն տալիս հավատալ հակամարտության շուտափույթ ավարտին:

2013 թ. սեպտեմբերի 10-ին Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմը ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նառիշկինի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ քիմիական զենքը միջազգային հսկողությանը հանձնելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը հավանության է արժանացել պաշտոնական Դամասկոսի կողմից: ՄԱԿ ԱԽ-ն սեպտեմբերի 27-ին միաձայն հավանություն տվեց Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ բանաձևին: ԱՄՆ-ն Ասադին մեղադրում է օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական հարձակման մեջ, որի հետևանքով ավելի քան 1400 մարդ զոհվեց: Սիրիական իշխանությունները կտրականապես հերքում են քիմիական զենքի կիրառումն ու հարձակման մեջ մեղադրում են ապստամբներին: Բանաձևի տեքստն ընդունվեց Ռուսաստանի և ԱՄՆ ինտենսիվ բանակցությունների արդյունքում: Նրա հիմքում 2013թ. սեպտեմբերի սկզբին Ժնևում ընդունած համաձայնությունն է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---