6  04.04.14 - ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը և «ԷՅ ՋԵՅ ԷՅ ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արտակ Ուդումյանը կնքեցին պայմանագիր

Հայաստանում երկրորդ ԱՏԳ ստեղծելու մասին պայմանագիրը ստորագրվել է

Հայաստանում երկրորդ ԱՏԳ ստեղծելու մասին պայմանագիրը ստորագրվել է

PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ու «Էյ Ջեյ Էյ Ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արտակ Ուդումյանը ապրիլի 5-ին պայմանագիր են կնքել Երևանի Կաշեգործների փողոցում գտնվող գույքային համալիրի տարածքում ստեղծված ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) կազմակերպման մասին: Ազատ տնտեսական գոտում աշխատանքներ են իրականացվելու ոսկերչության, ակնագործության և ժամագործության ոլորտում:

Նախարարի խոսքերով ազատ տնտեսական գոտում աշխատելու է մոտ 120 ընկերություն և ստեղծվելու է մոտ 1500 նոր աշխատատեղ: Վահրամ Ավանեսյանը լրագրողներին տեղեկացրել է, որ «Էյ Ջեյ Էյ» ընկերությունը 10,72 մլն դոլար է ներդնելու ազատ տնտեսական գոտում. «Որպեսզի ստեղծվեն համապատասխան ենթակառուցվածքներ և ապահովվի ընկերությունների արդյունավետ աշխատանքը»:

Վահրամ Ավանեսյանը հույս է հայտնել, որ նոր ազատ տնտեսական գոտին կսկսի գործել 2015 թվականից: Ընկերության տնօրեն Արտակ Ուդումյանն իր հերթին նշել է, որ այս տնտեսական գոտին նոր բնագավառ է, չնայած Հայաստանում արդեն մի ազատ տնտեսական գոտի գործում է:

«Միևնույն է՝ ոսկերչությունն իր յուրահատկություններն ունի և ստեղծելով նման կառույց, կհանդիպենք հարցերի, որ լուծման կարիք ունեն: Մեր նպատակն է ստեղծել Հայաստանում հզոր ոսկերչական կենտրոն և կարողանալ այն հասցնել համաշխարհային մակարդակի»,- ասել է նա, գրում է «Առավոտ»-ը: Ոսկերչության ԱՏԳ ստեղծելու մասին որոշումը Կառավարությունն ընդունել էր փետրվարի 27-ի նիստում։ Գործադիրը հաստատել էր ԱՏԳ տարածքի սահմանագիծն ու ՓԲԸ-ի ներկայացրած ԱՏԳ ստեղծելու գործարար ծրագիրը: Այս որոշմամբ նախաձեռնվում է ոսկերչական, ակնագործական և ժամագործական ընկերությունների արդյունաբերական եզակի քլասթերի ստեղծումը Հայաստանում, ոլորտի ԱՏԳ հիմնումն ու դրա գործունեության մեկնարկի թույլատրումը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել էր, որ հարցը քննարկվել է Երևանում 2013-ի հոկտեմբերին համաշխարհային ոսկերիչների մեծ համագումարին:

2013-ի հոկտեմբերին Երևանում «Ոսկերչական ճյուղի արդի վիճակը. խնդիրներ և հեռանկարներ» խորագրով համաժողովում «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) նախագահ Գագիկ Գևորգյանը ներկայացնելով միության՝ Երևանում ոսկերչական ազատ տնտեսական գոտու ստեղծման նախագիծը հայտարարել էր, որ «Yerevan Show-2013» ոսկերչական չորրորդ ցուցահանդեսը կանցնի արդեն ԱՏԳ տարածքում: Նրա խոսքով՝ նախագծի շնորհիվ Հայաստանը կդառնա ոսկերչական ոլորտի առաջատար համաշխարհային կենտրոններից մեկը:

Կառավարության 2013-ի հուլիսի 18-ի որոշմամբ առաջին ազատ տնտեսական գոտու կազմակերպիչը դարձավ «Սիտրոնիկս Հայաստան» ՓԲԸ-ն, իսկ 2013-ի օգոստոսին արդեն բացվեց Հայաստանում առաջին ԱՏԳ-ն: Այդ տարածքում կարելի է գործունեություն ծավալել ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության և բիոտեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արդյունաբերական դիզայնի, հեռահաղորդակցության, տեխնոլոգիական սարքավորումների, համակարգերի և նյութերի նախագծման և արտադրության ոլորտներում:

ԱՏԳ-ում ներդրողները ստանում են այնպիսի արտոնություններ, որոնք չկան գործնականում աշխարհի ոչ մի ԱՏԳ-ում: Շահագործող ընկերությունն ազատվում է ավելացված արժեքի հարկից, ներմուծման և արտահանման մաքսատուրքից, շահութահարկից, գույքահարկից: Սակայն սոցվճարումները կատարվում են ըստ Հայաստանում գործող կարգի, այդ թվում, հաշվի առնելով, որ 2013-ի հունվարի 1-ից գործատուն մեկ միասնական եկամտահարկ է մուծում, որտեղ ներառվում են նաև սոցվճարումները: Բացի այդ, չկան արժութային սահմանափակումներ, բայց կա կապիտալի շահույթի և դիվիդենտների ազատ տեղափոխում:

 Ուշագրավ
Հայաստանի տնտեսությունը հասել է կայացման ու բարեփոխումների մի մակարդակի, որով գրավիչ է դառնում ամերիկյան ներդրումների համար
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին օտարված պետական սեփականություն հանդիսացող գույքի դիմաց վճարումներ սահմանված ժամկետում չեն իրականացվել
Մսամթերքի ապրանքախմբում 2016թ. հունվարին 2015թ. հունվարի համեմատ գրանցվել է 5.5%, իսկ 2015թ. դեկտեմբերի համեմատ`0.1% գնանկում
Պրոդ Էքսպո»-ին տարեկան մասնակցում է մոտ 2000 կազմակերպություն՝ ավելի քան 65 երկրից, այցելում ավելի քան 30 000 մարդ
Ինչ բնակարան կգնեք Եվրոպայում երևանյանի մոտավոր արժեքով

Հայաստանի անշարժ գույքի շուկայի «ոսկեդարն» 2007 թվականն էր: Ըստ Կադաստրի պետական կոմիտեի, այդ տարի Երևանում մեկ քմ միջին շուկայական գինը գինը կազմում էր 282600 դրամ կամ $ 930` 304 դրամ/դոլար փոխարժեքից ելնելով: Ընդ որում` Կենտրոնում և Արաբկիրում մետրն արժեր մոտ 474.000և 378.000 դրամ ($1560 և $1243) համապատասխանաբար: