«99». Գիրք Հայոց ցեղասպանության մասին16 ապրիլի 2014 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Ցեղասպանության մասին` ականատեսների, պատմաբանների, ցեղասպանագետների ու մեր աչքերով. PAN Photo գործակալությունն ու U!com-ը համատեղ հրատարակել են «99» գիրքը: «…մենք ստիպված ենք այսօր կարդալ որոշ բաներ այն ամենից, ինչ իրենց մաշկի վրա են զգացել ցեղասպանության զոհերը: Մենք ստիպված ենք գոնե այդպես ապրումակից լինել նրանց: Մենք ստիպված ենք գոնե մեր լուռ ընթերցմամբ ընկերակցել նրանց, ովքեր միայնակ ու լքված են եղել դեպի ստույգ մահ տանող իրենց ճանապարհին: Սա պետք չէ նրանց: Սա պետք է մեզ…»,- գրված է «99»-ի նախաբանում: «99»-ը պատասխան է տասնյակ հարցերի. քանի՞ փուլով և ինչպե՞ս է կազմակերպվել Հայոց Ցեղասպանությունը, ինչպե՞ս պայքարել թուրքական ժխտողականության դեմ, ինչպե՞ս հասնել Ցեղասպանության համընդհանուր ճանաչմանն ու դատապարտմանը, իրականում ի՞նչ նկատի ունենք ճանաչում ու փոխհատուցում ասելով, ի՞նչ կլինի 100-ամյակից հետո. մի՞թե այլևս անհնար կլինի հասնել արդարության վերականգնմանը, թե դա ընդամենը միֆ է, ի՞նչ են հիշում Ցեղասպանություն վերապրածները, ի՞նչ է զգում նրանց ժառանգն այսօր Արևմտյան Հայաստան այցելելիս և շատ ավելին: Ներկայացվող գրքում մեկտեղված են փաստերը, թվերը, ականատեսների ու ցեղասպանագետների վկայությունները, մինչև օրս թեմայով նկարահանված ֆիլմերի ու գրված գրքերի անուններն ու նկարագրությունները և ոչ միայն:
«99», քանի որ Ցեղասպանության համընդհանուր ճանաչման համար կարիք չկա սպասել հերթական «կլոր թվին». բարձրաձայնել պետք է միշտ` երեկ, այսօր և անգամ 100 տարի անց, և դա անել գիտակցված, տեղեկացված ու հիմնավորված փաստերով ու փաստարկներով: «99»-ը նախատեսված չէ վաճառքի համար: Գիրքն անվճար կտրամադրվի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին, կրթական ու մշակութային հաստատություններին: Գրքի շնորհանդեսը տեղի կունենա ապրիլի 17-ին` ժամը 19:00-ին, Կամերային երաժշտության տանը: Մուտքն ազատ է: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |