Հայկ Դեմոյանը` Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների, թուրքական ժխտողականության ու Սենատի բանաձևի մասին (թարմացված) 18 ապրիլի 2014 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Ուղիղ մեկ տարի հետո Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կներկայանա իր նոր ցուցադրությամբ. այն բացառիկ է լինելու թե՛ որակով, թե՛ գիտականությամբ: Թանգարան-ինստիտուտի տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանն ապրիլի 18-ին հանդես է եկել տարեկան հաշվետու ասուլիսով: «Մշտական ցուցադրության տարածքը մեծացվելու է երկուսուկես անգամ, ներառվող նյութը երկու անգամ ավելի է լինելու, քան նախորդ ցուցադրությանը: Սա բացարձակապես նոր դիզայներական լուծումներով և նոր տեխնոլոգիաներով ցուցադրություն կլինի, գիտական-հավաքչական աշխատանքի արդյունք է»,- ասել է նա՝ հավելելով, որ ժամանակավոր ցուցադրությանը ծանոթանալու հնարավորություն կլինի ապրիլի 21-ին, գրում է Tert.am-ը: Բանախոսը նշել է, որ թանգարանը վերածվելու է միջազգային նշանակության գիտահետազոտական կենտրոնի. «Մենք ունենալու ենք առանձին սենյակ արտասահմանից եկող ասպիրանտների, գիտաշխատողների համար, այսինքն՝ թանգարան-ինստիտուտը վերածվում է միջազգային ուսումնասիրության կենտրոնի»: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, թանգարան-ինստիտուտի հաղորդմամբ, աշխարհի տասնյակ երկրներում կազմակերպվելու են ժամանակավոր ցուցադրություններ, որոնք ներառելու են բացարձակապես նոր տեղեկություն, նյութ Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Անդրադառնալով Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Թուրքիայի քայլերին՝ Հայկ Դեմոյանը նշել է, որ այնտեղ նորանոր ցնցումներ կլինեն. Թուրքիան ոճրագործ պետության իրավահաջորդն է, և դա կարող է լուրջ մարտահրավեր լինել նաև Հայաստանի համար. «Այստեղ գործ ունենք իշխանություն-հասարակություն անջրպետի խորացման հետ: Եվ պետք է ձևակերպենք մեզ համար, թե ինչպես պետք աշխատենք այդ իրավիճակում: Պետք է գտնել խնդիրների ճիշտ լուծում, ոչ թե հարվածների ձևով, այլ փափուկ աշխատանքով»: ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարել է հատուկ խումբ ձևավորել կառավարության կազմում, որը հակաքարոզչություն կտանի հայկական սփյուռքի դեմ ակադեմիական ու քաղաքական շրջանակներում: Միջոցառումները վերաբերելու են Օսմանյան կայսրությունում 1915-1923 թթ. իրադարձություններին: Ինչպես հայտնում է TurkishNY, խմբի ղեկավարը լինելու է Էրդողանի գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալինը: Խումբը կոչված է քննարկումներ, խորհրդաժողովներ ու սիմպոզիումներ անցկացնել 1915 թվական իրադարձությունների վերաբերյալ «Ի՞նչ է տեղի ունեցել իրականում» ընդհանուր թեմայով: 2014 թվականի հունվարին Անկարայում Թուրքիայի դեսպանների ամենամյա հավաքում վարչապետ Էրդողանն ու ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն որպես Թուրքիայի դիվանագիտական գործունեության գլխավոր ուղղություն նշեցին հակազդեցությունը Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին: Թուրքիայում շեշտակի արագությամբ են տեղի ունենում փոփոխությունները, և, ինչպես նշել է Դեմոյանը, Հայոց ցեղասպանության ճանաչում լինի, թե` իրազեկվածության բարձրացում, թիրախը թուրք հանրության նոր սերունդ է, և այդկերպ կարելի է հասնել հարցի լուծմանը: Թանգարանի տնօրենն անդրադարձել է նաև ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի հավանության արժանացնելու նախաձեռնությանը՝ ընդգծելով, որ դա առաջին անգամը չէ և ուղղակի հայոց ողբերգության գործիքավորումն է կարճաժամկետ խնդիրներ լուծելու համար. «Մեզ արդյոք պե՞տք է սա, որ մեր հարցը վերածվում է մանրադրամի, կարծում եմ` ոչ: Թուրքիան ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցներից մեկն է, այնպես որ մեծ ակնկալիքներ չունենանք»: Ապրիլի 10-ին վերջին գրեթե 25 տարում առաջին անգամ ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին S.Res.410 բանաձևը՝ կոչ անելով Սենատին միանալ դրան և հասնել նրան, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունն արտացոլի Սենատի դիրքորոշումը: Բանաձևում նշվում է նաև, որ Հայոց ցեղասպանությունը մինչև օրս մնում է անպատիժ: Կողմ է քվեարկել 12 սենատոր, դեմ՝ 5-ը: Բանաձևում մասնավորապես ասվում է.«1. Անհրաժեշտ է հիշել ու նշել Հայոց ցեղասպանության տարելիցը 2014 թ. ապրիլի 24-ին: 2. Նախագահը պետք է պայքարի արդար, կառուցողական, կայուն ու ամուր հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար, որոնք ներառում են Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ամբողջական ճանաչումը: 3. Նախագահը պետք է ապահովի, որպեսզի ԱՄՆ ներկայիս արտաքին քաղաքականությունը հիմնված լինի մարդու իրավունքների պաշտպանության և մարդկայնության դեմ հանցագործությունների, էթնիկ զտումների ու ցեղասպանության, մասնավորապես Հայոց ցեղասպանության հարցում, ընդունված ընկալումների վրա»: Ավելի վաղ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Անկարայի դժգոհությունն էր հայտնել 1915-ի իրադարձություններին վերաբերող օրինագիծը Սենատի քննարկմանը ներկայացնելու, Սենատի արտաքին գործերի կոմիտեում բանաձևն ընդունելու վերաբերյալ: Ըստ Դավութօղլուի, թուրքական կառավարությունը միջոցներ կձեռնարկի նախաձեռնությունների դեմ, որոնք «մտահոգում են» Թուրքիային: Նա հավելել է նաև, թե հուսով է, որ բանաձևը կարգելափակվի Սենատում ու Ներկայացուցիչների պալատում: Ըստ բանախոսի, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը կարճաժամկետ, միջնաժամկետ խնդիրներ լուծելու համար է, գրում է Panorama.am-ը: Հայկ Դեմոյանը նաև ընդգծել է, որ Հայաստանում այսօր լուրջ խնդիր կա նաև հայ երիտասարդ սերնդի հետ աշխատելու մասով: Եվ իրենք ևս մի կարևոր ուղղություն են վերցնելու, դա կրթադաստիարակչական գործառույթն է լինելու, որպեսզի ապագա սերնդին ճիշտ մատուցվի Ցեղասպանության թեման: Միևնույն ժամանակ «Ասբարեզ» պարբերականը տեղեկացնում է, որ հայ հեղինակներ և ակտիվիստներ Հակոբ և Քնար Մաշիկյանները հանդիպել են կոնգրեսական Ադամ Շիֆի հետ՝ նրան ներկայացնելով Հայոց ցեղասպանության գրադարանի հավաքածուն: Կոնգրեսականը նշել է, որ հպարտ կլինի ներկայացնելու Հայոց ցեղասպանության գրադարանի հավաքածուն Կոնգրեսի հաշվետվությունում: Հավաքածուն բաղկացած է Ցեղասպանություն վերապրածների 5 հուշերից, որոնք գրվել են 1915թ իրադարձություններից անմիջապես հետո, որի ժամանակ թուրքերը հրամայել են Օսմանյան կայսրության սահմաններում բնակվող հայ ժողովրդին տարհանել ու կոտորել: Մաշիկյանները հուշերը թարգմանել են անգելերն և հրապարակել: Վերջին` հինգերրորդ գիրքը, «Արհամարհված ճակատագիր»-ն իր մեջ ներառում է Քնար Մաշիկյանի ծնողների հուշերը, ովքեր Ցեղասպանության ժամանակ որբ են մնացել և նրանց արաբները տարել են Սիրիայի անապատներ: Շիֆը նշել է, որ շատ կարևոր է պահպանել այս պատմությունները հետագա սերունդների համար՝ հավելելով, որ Ցեղասպանության նման ահռելի հանցագործության շուրջ շատ ավելի ազդեցիկ կլինի խոսել մեկ ընտանիքի մասին և թե ինչպիսի ազդեցություն է ունեցել Ցեղասպանությունն այդ ընտանիք վրա: Հղումներ թեմայով. Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |