Արտասահմանյան դիվանագետները հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը. Պատմությունը փոխկապակցված է 24 ապրիլի 2014 - 15:59 AMT PanARMENIAN.Net - «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մոտենալը հնարավորություն է բոլոր երկրների համար, որոնք դեռևս չեն ճանաչել այդ ցեղասպանությունը, որպեսզի անեն դա»,- ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասել է Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն: Դեսպանը նշել է, որ Հայոց ցեղասպանության տարելիցն ավելի քան 500 000-ի հասնող ֆրանսահայ համայնքի համար կարևորագույն հարցն է: «Ցեղասպանության փաստը մեր պատմության մի մասն է ոչ միայն այն պատճառով, որ բազմաթիվ փախստականներ իրենց ապաստանն են գտել Ֆրանսիայում, այլ նաև այն պատճառով, որ այդ մարդիկ նաև ֆրանսիացիներ են դարձել»,-նշել է դեսպանը, գրում է «Իրավունքը»: ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը Ծիծեռնակաբերդ էր բերել 1995 թվականին ՌԴ պետդումայի՝ Ցեղասպանության վերաբերյալ ընդունած հայտարարությունը: Նա դրանից մի հատված է ընթերցել, որում նշված է, թե եղբայրական հայ ժողովրդի ֆիզիկական ոչնչացումը և նրանց իրենց պատմական հողերից վտարումը նպատակ է ունեցել նաև նախադրյալներ ստեղծել Ռուսաստանի ոչնչացման համար: «Պատմությունը փոխկապակցված է, և այդ պատճառով մենք պետք է ճիշտ գնահատական տանք անցած դարասկզբի իրադարձություններին և կոչ անենք, որ միջազգային հանրությունն էլ դատապարտի»,- ասել է նա, գրում է Tert.am-ը։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին` ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին էլ հայտարարել է, թե իրենք բարձր են գնահատում Հայաստանի նախագահի նախաձեռնությունը, ով քաղաքական հեռատեսություն է ցուցաբերել՝ անձամբ նախաձեռնելով երկխոսությունը Թուրքիայի հետ: Նա նշել է, որ թեև հայ-թուրքական արձանագրություններն այժմ սառեցված են, բայց հավատում է, որ ժամանակի խնդիր է, գրում է Panorama.am-ը: Դեսպանի դիտարկմամբ, տարածաշրջանում խաղաղություն, կայունություն հաստատելու միակ ճանապարահը բանակցություններն են, երկխոսությունը: Հղումներ թեմայով. Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |