Ուկրաինայի վարչապետն Օդեսայի անվտանգության ուժերին անգործության մեջ է մեղադրել 5 մայիսի 2014 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Օդեսայի անվտանգության ուժերը ոչինչ չարեցին կանխելու համար մայիսի 2-ին 46 մարդու մահն Օդեսայում: Ըստ նրա, կանցկացվի ամբողջական անկախ հետաքննություն: Ինքն անձամբ մեղավոր է համարում կատարվածի համար Օդեսայի անվտանգության ուժերին և արդեն հեռացրել է պաշտոնից քաղաքի ՆԳՆ ղեկավարին: Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հետաքննում է իրադարձություններն Օդեսայում: «Գլխավոր դատախազությունը հետաքննություն կանցկացնի յուրաքանչյուր դեպքի համար՝ Օդեսայի ՆԳՆ ղեկավարից սկսած մինչև շարքային միլիցիոներներ»,-ասել է Յացենյուկը ВВС-ին տված հարցազրույցում՝ հավելելով. «Մենք լիովին չենք կորցրել վերահսկողությունը, շատ բան կախված կլինի խաղաղ բնակչությունից, կցանկանան նրանք արդյոք սատարել խաղաղությանն ու անվտանգությանը»: Ուկրաինայում երկօրյա սուգ է հայտարարվել Դոնեցկի շրջանում հակաահաբեկչկան գործողությունների և Օդեսայում զանգվածային բախումների հետևանքով մարդկային զոհերի համար: Ըստ Ուկրաինայի ՆԳՆ վերջին տվյալների, զինված բախումների արդյունքում Օդեսայում զոհվել է առնվազն 46 մարդ, մոտ 100 հոգի վիրավորվել է: Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության գլխավոր վարչության մամուլի ծառայությունը հայտնել է, որ միայն Արհմիությունների շենքում, որտեղ հրդեհ է բռնկվել, 37 դիակ է հայտնաբերվել: Ըստ Կիևի վարկածի, ուրբաթ օրն Օդեսայի կենտրոնում հավաքվել են մի քանի հազար ուկրաինամետ ակտիվիստներ, որոնք մտադիր էին խաղաղ երթ անցկացնել: Անսպասելի նրանց շարասյանն են մոտեցել մի քանի ռուսամետ ակտիվիստներ մահակներով, ի պատասխան ուկրաինամետները սկսել են քարեր նետել նրանց վրա: Ըստ միլիցիայի տվյալների, այդ վայրում բախումների հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել: Ականատեսները նրանց մոտ զենք են տեսել,մի քանի մարդ հրազենային վիրավորում է ստացել: Երբ հայտնի դարձավ մարդկանց մահվան մասին, միասնական Ուկրաինայի կողմնակիցները ուղղվեցին դեպի Կուլիկովի դաշտ կոչվող հրապարակ, որտեղ սկսեցին հրկիզել դաշնայնացման կողմնակիցների վրանային ավանը, իսկ նրանց ուղղությամբ Մոլոտովի կոկտեյլով շշեր նետվեցին: Գրավեցին Արհմիությունների տունը, որը հրապարակում է գտնվում: Հետո պայթուցիկ նյութից շենքը բռնկվեց: Շատերը չկարողացան դուրս գալ, ոմանք թռչում էին պատուհաններից: Մինչդեռ Ռուսաստանի կողմնակիցները հայտարարում են Լուգանսկի զինկոմիսարիատի շենքը գրավելու մասին, որտեղից զինվորները դուրս են բերվել, իսկ զենքը փոխանցվել է «Բերկուտի» մարտիկների պատասխանատվությանը, որոնք մասնակցում էին շենքի գրոհին աշխարհազորայինների կազում: Մինչդեռ, Մարիուպոլում լույս կիրակիի գիշերը անհայտները ջախջախել են «Բատկիվշչինա» կուսակցության գրասենյակը: Քաղաքում այրվում են բարիկադներն ու ակտիվիստները պատրաստվում են ետ մղել գրավված քաղխորհրդի դեմ պատրաստվող հարձակումը: Քաղխորհրդի շենքի մոտ առավոտից ակտիվ գործողություններ չեն նկատվել ուկրաինացի ուժայինների կողմից: Սոցցանցերում ականատեսները գրել են, որ քաղխորհրդին հարակից տարածքում բացակայում է բջջային կապը, անջատված է լուսավորությունը: Ըստ շտապ օգնության աշխատակիցների, գիշերը տուժել է 4 մարդ, սակայն հրազենային վիրավորվումներ չեն արձանագրվել Մարտեր են ընթանում նաև Կոնստանտինովկայում: Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների, այնտեղ պայքար է գնում հեռուստաաշտարակի համար: Կրամատորսկում շարունակվում է հատուկ գործողության ակտիվ փուլը, որը Կիևի իշխանություններն անվանում են «հակաահաբեկչական»: Ամբողջությամբ զինաթափվել է ու շրջափակվել է հարևան Սլավյանսկը: «Սլավյանսկում և Կրամատորսկում գործողությունը հաջողությամբ ավարտելու դեպքում, մենք ակտիվ գործողություններ կծավալենք այլ քաղաքներում, որտեղ ծայրահեղականներն ու ահաբեկիչներն անտեսում են Ուկրաինայի օրենքները, սպառնալիքի տակ են դնում Ուկրաինայի քաղաքացիների կյանքը, հակաօրինական գործողություններ են իրականացնում»,-ասել է Ազգային անվտանգության ծառայության քարտուղար Անդրիյ Պարուբին: Ուկրաինական ուժերը կենտրոնացվել են Սլավյանսկի մոտ, իրավապահները խնդրում են բնակիչներին դուրս չգալ տներից առանց անհրաժեշտության: Մինչդեռ, մի քանի հարյուրավոր ռուսամետ ակտիվիստներ, որոնք արգելափակել են Օդեսայի միլիցիայի քաղաքային վարչության շենքը, հասել են 67 մարդու ազատ արձակման: Օդեսայում մոբիլիզացել են ուկրաինական «Աջ հատվածի« կողմնակիցները: Զինվելով պայթուցիկի շշերով, քարերով, ու մահակներով, նրանք գնացել են ՆԳՆ քաղաքային վարչության նոր պետ Իվան Կատերինչուկի մոտ, որը միայն այսօր առավոտյան է նշանակվել: «Աջ հատվածի» ակտիվիստները պահանջել են միլիցիայի նոր ղեկավարությունից ազատել իրենց կողմնակիցներին: Լսելով Կատերինչուկին՝ Ուկրաինայի միասնության կողմնակիցներից շատերը ցրվեցին: Մի մասը ուղղվեց դեպի Արհմիությունների տունը և ուկրաինական դրոշ բարձրացրեց այնտեղ ռուսականի փոխարեն, որից հետո նրանք էլ ցրվեցին: Մայիսի 2-ի անկարգություններից հետո ընդհանուր առմամբ ձերբակալվել է 127 մարդ: Նրանց կողմնակիցներն ու հարազատները պահանջել են նրանց ազատ արձակել առանց դատարանի որոշման: Ուկրաինայի Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Facebook-ում երեկ երեկոյան բազում մեղադրանքներ է տեղացել Օդեսայի դատախազության հասցեին, սկսած նրանից, որ տեղի դատախազը շեղել է միլիցիայի պետերի ուշադրությունը բախումների ժամանակ, մինչև ձերբակալվածների ազատ արձակումը կիրակի օրը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |