Շարունակվում են անհետացած զինծառայողի որոնումները՝ վարկածներից ոչ մեկը չի հաստատվել

Շարունակվում են անհետացած զինծառայողի որոնումները՝ վարկածներից ոչ մեկը չի հաստատվել

PanARMENIAN.Net - Վայքի շրջանի զորամասերից մեկի զինծառայող, ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանն անհետացել է մայիսի 1-ին:

«Վայքի շրջանում անհետացած ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանի որոնողական աշխատանքները շարունակվում են: Այս պահին դեռ ոչ մի նրություն չկա: Չենք գտնում»,- հայտարարել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հայտնում է Panorama.am-ը:

Ավելի վաղ դիտարկվում էր անհետացման երկու վարկած՝ զինծառայողը կարող էր մոլորվել, մեկ այլ վարկածով՝ կարող էր խեղդվել լճում:

ՊՆ մամուլի խոսնակը նաև ասաց, որ ավագ լեյտենանտի անհետացման հետ կապված ոչ մի վարկած դեռ չի հաստատվել, թեև կան նախնական մի քանի վարկածներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---