ԱՄՆ. Ղարաբաղյան հակամարտության կողմերը ավելի քան երբեւէ մոտ են համաձայնության

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Մեթյու Բրայզան հայտարարել է, որ « ղարաբաղյան հակամարտության կողմերը ավելի քան երբեւէ մոտ են համաձայնության ձեռքբերմանը»: Նրա խոսքերով, «ԱՄՆ-ն դիտարկում է առաջիկա մի քանի ամիսը որպես հնարավորությունների իրական պատուհան»: Մ.Բրայզան նշել է նաեւ, որ Հայստանի եւ Ադրբեջանի կառավարությունները պետք է քաղաքական արիութուն ցուցաբերեն` վերացնելու վերջին տարաձայնությունները:



Պետդեպարտամենտի մեկ այլ բարձրաստիճան ներկայացուցչի` Դեյվիդ Էփլթոնի կարծիքով, առաջընթացի արտահայտություններից մեկն էլ այն է, որ Ադրբեջանը դիմել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալությանը, խնդրելով ծրագրեր մշակել խաղաղ համաձայնագրի ստորագրումից հետո տեղահանված անձանց իրենց տները վերադարձնելու նպատակով, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---