Անցյալ տարի Գերմանիան հրաժարվել է զենք առաքել Ադրբեջան12 հունիսի 2014 - 15:02 AMT PanARMENIAN.Net - 2013 թվականին Գերմանիան գրեթե մեկ քառորդով ավելացրել է զենքի արտահանումը, ասվում է Գերմանիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարության զեկույցում, որը ներկայացվել է ԳԴՀ կառավարության նիստում: Մասնավորապես, արտահանումը ավելացել է Սաուդյան Արաբիայի ու Քաթարի հետ առևտրի հաշվին և ընդհանուր առմամբ կազմել է 5,8 մլրդ եվրո: Զեկույցի գրավոր ներածականում էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ ապագայում կառավարությունը կկարողանա հայտնել բոլոր հավանության արժանացած առաքումների մասին, բայց չի կարողանա բացահայտ խոսել արտահանման բոլոր մերժված հայտերի մասին: Պատճառը գաղտնիության պահպանման անհրաժեշտությունն է, սպառազինական կոնցեռնների շահերից ելնելով: Միևնույն ժամանակ նախարարը հայտարարել է, որ դեռ երբեք ԳԴՀ կառավարությունն այսքան բացահայտ չի խոսել զենքի արտահանման մասին, ինչպես այս զեկույցում: Այնուամենայնիվ, փաստաթղթում ասվում է, որ 2013-ին ընդհանուր առմամբ մերժվել է ԳԴՀ-ից զենքի արտահանման 71 հայտ: Մերժված հայտերի ըդհանուր գումարը կազմել է 10,04 մլն եվրո: Ադրբեջանը, Վրաստանը, Իրանը, Ղազախստանն ու Ուկրաինան այն երկրների թվում են, ուր չի թույլատրվել զենք արտահանել: Այնուամենայնիվ, զեկույցի հավելվածից պարզ է դառնում, որ առաքումներ Ուկրաինա կատարվել են, հիմնականում սպորտային ու որսորդական զենքի տեսքով: Արդբեջանի ու Իրանի համար զենքի առաքման էմբարգո է գործում: Այդ ցուցակում են նաև Չինաստանը, Իրաքը, Լիբանանը, Լիբիան, Սուդանը, Սիրիան, Բելառուսը, հայտնում է Contact.az-ը: Մարտին Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտման ինստիտուտը զեկույց հրապարակեց, ըստ որի Ադրբեջանը Եվրոպայում հիմնական սպառազինության տեսակների երկրորդ խոշոր ներկրողն է Մեծ Բրիտանիայից հետո: Մեծ Բրիտանիային բաժին է ընկնում ներկրման 12 տոկոսը, Ադրբեջանը երկրորդ տեղում է նույնպես 12 տոկոսով, իսկ երրորդը Հունաստանն է 11 տոկոսով: Ընդ որում 2009-2013 թթ. 2004-2008 թթ համեմատ, սպառազինության ներկրումն Ադրբեջան ավելացել է 378 տոկոսով: Ըստ զեկույցի, վերջին 5 տարում Ադրբեջան ներկրվող զենքի 80 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին: Ադրբեջանի մյուս մատակարարների թվում են Բելառուսը, Ուկրաինան, Իսրայելն ու Թուրքիան: Պարբերաբար Ադրբեջանը նոր զենք ու զինամթերք է գնում, սակայն բանակները չեն գնահատվում միայն սպառազինության քանակով, մայիսի վերջում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ մեկնաբանելով զենքի առաքումներն ադրբեջանական կողմին: «Այդ զենքը դեռ յուրացնել է հարկավոր, պատշաճ կերպով պահել ու շահագործել է պետք, այսինքն պետք է լինեն մարդիկ, որոնք կարող են դա անել պատշաճ կերպով: Այդ տեսակետից պաշտպանության նախարարությունն ու ԼՂՀ Պաշտպանության բանակը պահպանում են ուժերի հավասարակշռությունը առանց երրորդ ուժի միջամտության: Դա ապահովվում է շնորհիվ զինծառայողների որակական պատրաստվածության ու մարտական ոգու»,-ասել է նա: Օհանյանը տեղեկացրել է, որ բանակի ծախսերի 75 տոկոսը պահպանման ծախսերն են կազմում, մնացածը՝ կապիտալ ներդրումներ են, որոնք թույլ են տալիս պահպանել սպառազինության անհրաժեշտ մարտական պատրաստությունն ու նոր զենք ձեռք բերել: Photo: The Modelling News Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԱՄՆ Պետդեպը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն անցկացնելու` Ղազախստանի առաջարկը «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ օրս ձեռք բերված առաջընթացից»,–ասել են Պետդեպից Սուրեն Պետրոսյան. ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ եղել են Նա նշել է, որ որ ՔՊ-ի որոշումներ կայացնելու վրա ազդեցություն ունեցողներից 4-5 հոգի են կոնտակտի դուրս եկածները Ըստ ԻՔՄ հաշվարկի՝ մայիսի 9–ի հանրահավաքին մոտ 32,000 մարդ է մասնակցել Հաշվարկն արվել է աերոնկարահանման միջոցով ԵՊՀ–ում դասադուլի կոչեր են հնչում․ Արհմիությունը կոչ է արել բոլոր դասախոսներին և աշխատողներին միանալ ակցիային Բագրատ սրբազանն ասել է, որ շարժվում են դեպի ԵՊՀ, և որ 18։30–ին կհանդիպեն Հանրապետության հրապարակում |