Դինքի սպանության գործով դատավարությունը կրկին հետաձգվել է20 հունիսի 2014 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում շարունակվել է Տրաբզոնի ժանդարմերիայի նախկին պետ Ալի Օզի դատը, որին կասկածում են 2007 թ. հունվարի 19-ին «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությանն առնչվող փաստերը թաքցնելու մեջ: Ինչպես գրում է akunq.net-ը, ինքը Օզը ներկա չի եղել նիստին: Նիստին չեն մասնակցել նաև Դինքի ընտանիքի փաստաբան Հասան Բաքիրչիօղլուն և Օզի փաստաբան Ալի Սուրմենը: Այդ պատճառով դատական նիստը կրկին հետաձգվել է, հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին: Հունիսի 7-ին հաղորդագրություն տարածվեց, որ Թուրք պաշտոնյաները, որոնց մեղադրում են հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործում անփութության և թերանալու համար, կարող են կրկին պատասխանատվության կանչվել, քանի որ Ստամբուլի դատարանը չեղյալ է համարել նախորդ որոշումը: Նախորդ որոշման համաձայն Ստամբուլի նախկին նահանգապետ Էրգուն Գունգորը, Ստամբուլի ոստիկանության ղեկավար Ջելաեդդին Ջերան, Ստամբուլի ոստիկանության հետախուզության նախկին պետ Ահմեդ Իլհան Գյուլերը և ևս 6 ոստիկաններ անմեղ ճանաչվեցին 2007 թ. սպանության գործով: Ստամբուլի դատարանը խորհուրդ է տվել վերսկսել հետաքննությունը 9 մարդու հանդեպ՝ հետևելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմանը: Դինքի ընտանիքի փաստաբան Հասան Բաքիրչիօղլուն հաստատել է, որ ներկայումս հետաքննությունը կարող է իրավաբանորեն վերսկսվել, գրում է Hurriyet Daily News-ը: 2014 թ. մարտին ոստիկանության հետախուզության նախկին պետը մեղադրվեց Հրանտ Դինքի գործով թերանալու մեջ ու հեռացվեց հետաքննությունից, թեև սկզբում վարչական դատարանը մերժեց քննությունից նրան հեռացնելու պահանջը: Դատական տեսուչներն իբր պարզել էին, որ ոչնչացված տեղեկատվությունը կարող է կապված լինել այն շրջանի հետ, երբ Դինքը սպանվեց սպառնալիքներ ստանալուց հետո: Սպանության գործով գլխավոր մեղադրյալ Էրհան Թունջելն ազատ արձակվեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հրամանով մարտի 11-ին: Սեպտեմբերի 17-ին Ստամբուլում վերսկսվեց Հրանտ Դինքի սպանության նախապատրաստման մեղադրանքով կասկածյալ Էրհան Թունջելի դատը: Դատարանը ձերբակալության թույլտվություն տվեց, սակայն Թունջելին ազատ արձակվեց Դինքի սպանության գործով առաջին իսկ որոշումից հետո: «Էրգենեկոնի» և «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործերով նոր դատախազ նշանակվեց Մուրատ Ինամը, որը փոխարինեց Մուամմեր Աքաշին, որին հեռացրեցին պաշտոնից 2014 թվականի հունվարին: Ինամն արդեն ստացել է գործերի բոլոր նյութերը: Աքաշը հեռացվեց պաշտոնից, քանի որ մտադիր էր ընդլայնել կոռուպցիայի համար մեղադրվող պաշտոնյաների ցուցակը և քանի որ ինքն էր արտոնել «Մեծ կաշառքի» գործով ձերբակալությունները: Ստամբուլի ոստիկանապետ Սելամի Ալթինոկն այն ժամանակ հրաժարվեց կատարել դատախազի արտոնած ձերբակալությունները: Մուամմեր Աքաշը հունվարի 16-ին նշանակվեց աշխատանքի գլխավոր դատախազ Թեքիրդակի գրասենյակում Թուրքիայի Դատավորների ու դատախազների գերագույն խորհրդի որոշմամբ: 2012 թվականի հունվարի 17-ին դատարանը մեղավոր ճանաչեց 19 մարդու «ահաբեկչական կազմակերպության անդամներ» մեղադրանքով: Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը՝ 23 տարվա ազատազրկման: Մեղադրյալներն անցնում էին Թուրքիայի ՔՕ 220 հոդվածով՝ սպանության կազմակերպում ու իրագործում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |