Թորբյորն Յագլանդը վերընտրվել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար

Թորբյորն Յագլանդը վերընտրվել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար

PanARMENIAN.Net - Հունիսի 24-ին ԵԽԽՎ ամառային նստաշրջանում Թորբյորն Յագլանդը վերընտրվել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար: Նրա թեկնածության օգտին քվեարկել է 156 պատգամավոր, Գերմանիայի պատվիրակ Սաբինա Լոյտհոյսեր-Շնարենբերգը հավաքել է 93 ձայն: Ընդամենը քվեարկել է 249 պատգամավոր: Յագլանդը զբաղեցնում է գլխավոր քարտուղարի պաշտոնը 2009 թվականից: 2009-ին նա ընտրվեց Նորվեգիայի նոբելյան հանձնախմբի նախագահ: 2005-2009 թթ. Յագլանդը եղել է Ստորտինգի՝ Նորվեգիայի խորհրդարանի խոսնակ: Պաշտոնապես Թորբյորն Յագլանդը կսկսի իր աշխատանքը 2014 թվականի հոկտեմբերի 1-ին:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ընտրությունները, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը և համատեղ բանավեճը «մահաբեր նավերի» ու Իտալիա զանգվածային խառը միգրացիոն հոսքերի աճը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի առանցքային իրադարձություններն են: ԵԽԽՎ ամառային նստաշրջանն աշխատանքը կսկսի հունիսի 23-ին և կավարտի հունիսի 27-ին: Օրակարգի մյուս հիմնական հարցերի թվում են զեկույցները ԶԼՄ-ներում բռնության նկարագրության ու խրախուսման մասին, ԵԽ Զարգացման բանկի աշխատանքում առաջացած խնդիրների մասին, Արևմտյան Սահարայում հակամարտության հանգուցալուծման գործում խորհրդարանական ավանդի մասին, ինչպես նաև «Եվրոպական ժողովրդավարության կատարելագործման մասին» զեկույցը: Վեհաժողովին ուղղված Նախարարների կոմիտեի հաղորդագրությամբ ելույթ ունեցավ կոմիտեի նախագահ, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ելույթ կունենա ԵԽԽՎ նիստում հունիսի 26-ին:

Եվրոպայի Խորհուրդը ստեղծվել է 1949 թվականի մայիս 5-ին և եվրոպական ամենահին և ամենամեծ կազմակերպություններից մեկն է, որին անդամակցում են 47 պետություններ և որը նպաստում է մարդու իրավունքների հիմնական սկզբունքների առաջխաղացմանը։ Կազմակերպությունը ձգտում է խթանել այդ ոլորտում անդամ-երկրների օրենսդրությունների նույնականացումը։ Իրավասու է մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի փորձաքննություն անցկացնել կոնկրետ երկրում, ինչպես օրենսդրության, այնպես էլ գործնականում, օրենքների կիրառման առումով։ ԵԽԽՎ շրջանակում ընդունված որոշումները ուղեցույց են Նախարարների կոմիտեի և Եվրոպայի խորհրդի միջկառավարական հատվածների գործունեության համար, կառույցը խրախուսում է եվրոպական ազգերի միջև խորհրդարանական իրական համագործակցությունը՝ առավել մեծ Եվրոպայի կառուցմանը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---