Յանուկովիչը ԵՄ պատժամիջոցների դեմ հայց է ներկայացրել դատարան

Յանուկովիչը ԵՄ պատժամիջոցների դեմ հայց է ներկայացրել դատարան

PanARMENIAN.Net - Ուկրաինայի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչը իր և երկու որդիների նկատմամբ Բրյուսելի սահմանած պատժամիջոցների դեմ Եվրախորհրդի դատարան հայց է ներկայացրել :

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, դատարան նման հայցով դիմած մարդկանց շարքում է նաև նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը:

Ուկրաինայի նոր կառավարությունը գտնում է, որ ուկրաինական նախորդ ղեկավարությունը վատնել է 3 մլրդ դոլար: Այս առնչությամբ ԵՄ-ն կալանք է դրել Եվրամիության բանկերում Յանուկովիչի և մինչև պետհեղաշրջումը Ուկրաինայի կառավարության կազմում եղած մի շարք մարդկանց հաշիվների վրա:

Ինչպես ավելի վաղ գրել է Коммерсантъ-ը, Յանուկովիչն ու Ազարովը հայտնվել են Եվրամիության հրապարակած այն 18 պաշտոնյաների ցանկում, որոնց նկատմամբ կիրառվել են ֆինանսական պատժամիջոցներ:

Փաստաթուղթը հրապարակվել է ԵՄ «Պաշտոնական ամսագրում»: Պատժամիջոցները, որ ուժի մեջ են լինելու 1 տարի, ենթադրում են հաշիվների սառեցում և Վիկտոր Յանուկովիչի ու նրա շրջապատի կողմից յուրացված ուկրաինական պետական միջոցների փոխհատուցում:

Փետրվարի 22-ին Ուկրաինայում տեղի ունեցավ իշխանափոխություն: Գերագույն ռադան իշխանությունից հեռացրեց Վիկտոր Յանուկովիչին, փոխեց սահմանադրությունը, նախագահի պարտականությունները դնելով խոսնակ Ալեքսանդր Տուրչինովի վրա և նախագահական ընտրություններ նշանակելով մայիսի 25-ին: Յանուկովիչը հայտարարեց, որ ստիպված էր լքել Ուկրաինան ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքի պատճառով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---