ՆԱՏՕ-ն սատարում է ղարաբաղյան խնդրի լուծմանն ուղղված ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը23 մայիսի 2006 - 20:29 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն ուղղակիորեն չի մասնակցում ղարաբաղյան հակամարտության շուրջ խաղաղ բանակցություններին: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ն սատարում է ղարաբաղյան խնդրի լուծմանն ուղղված ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը: «Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության գոտում ՆԱՏՕ-ի խաղաղապահների տեղակայման հարցին, ապա, ըստ իս, դեռ պետք է պայմանավորվեն հակամարտության կողմերը, հետո արդեն հնարավոր կլինի դնել խաղաղապահների մասին հարցը: «Դեռեւս վաղ է խոսել ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման մասին եւ ՆԱՏՕ-ն չի առաջարկում իր օգնությունն այդ հարցում»,-նշել է Սիմոնսը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |