Մինչև աշուն ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները ԱՄՆ ու Կանադա կարող են զանգել 4,9 դրամ/րոպե սակագնով

Մինչև աշուն ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները ԱՄՆ ու Կանադա կարող են զանգել 4,9 դրամ/րոպե սակագնով

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը հերթական անակնկալն է մատուցում իր բաժանորդներին: Մինչև օգոստոսի 31-ն ընկերության բաժանորդները կարող են զանգահարել ԱՄՆ-ում և Կանադայում գտնվող իրենց մտերիմներին և ընկերներին «Հեռազանգ» ծառայության միջոցով 4,9 դրամ/րոպե սակագնով՝ նախկին 13,99 դրամի փոխարեն:

Համարահավաքման ձևաչափն է 77 00 (երկրի կոդ) (հեռախոսահամար):

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի երկրի ամբողջ տարածքում: 2005-ի հուլիսի 1-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստեղծել է համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---