Մոսուլից վտարված քրիստոնյաները պահանջում են արձագանքել իսլամիստների գործադրած բռնությանը

Մոսուլից վտարված քրիստոնյաները պահանջում են արձագանքել իսլամիստների գործադրած բռնությանը

PanARMENIAN.Net - Էրբիլում ապաստանած Իրաքի քրիստոնյաները, որոնց Մոսուլից վտարել են ԻԼԻՊ-ի գրոհայինները, Քուրքիդտան նահանգի մարզկենտրոնում ՄԱԿ-ի գրասենյակի առջև ցույց են կազմակերպել` պահյանջելով դիտարկել քրիստոնյա փախստականների խնդիրները:

Ցուցարարները դիմել են դաշնային ղեկավարությանն ու միջազգային հանրությանը` խնդրելով արձագանքել բռնությանն ու իսլամիստների կողմից հնչող սպառնալիքներին:

Երթը սկսվել է Անկավեյի քրիստոնեական թաղամասում և ավարտվել ՄԱԿ-ի առաքելության շենքի մոտ, որտեղ ցուցարարները կոչ են արել Իրաքի դաշնային կառավարությանը պատասխանատվություն ստանձնել քրիստոնյաների պաշտպանության հարցում և փոխհատուցել այն քրիստոնյաներին, որոնց տները իսլամիստները թալանել ու առգրավել են, հաղորդում է NEWSru.com-ը:

Ավելի վաղ հուլիսին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կազմակերպության գրոհայինները վերջնագիր են ներկայացրել Իրաքի քրիստոնյա բնակչությանը՝ նրանք ստիպված կլինեն իսլամ ընդունել, կրոնական հարկ վճարել կամ մեռնել:

Խմբավորման որոշումը, որը հսկողության տակ է առել Իրաքի հյուսիսային շրջանների մի մասը, տարածվել է Մոսուլ քաղաքում: Այնտեղ վերապահվում են այն պայմանները, որոնք պահպանելու դեպքում քրիստոնյաները, կամ այլ ոչ մահմեդականները, կարող են շարունակել ապրել կազմակերպության կողմից վերահսկվող տարածքներում, որոնք գրոհայիններն իրենք խալիֆատ են անվանում: Նրանց, ով կցանկանա իսլամ ընդունել, կպարտադրեն պայմանագիր կնքել, որը հայտնի է շարիաթական իրավունքում որպես «դհիմմա»:

«Դհիմման» պայմանագիր է, որը կանոնակարգում է ոչ մահմեդականների կյանքը իսլամական պետությունում, այն դասվում է իսլամի ակունքների դարաշրջանին, այսինքն 7-րդ դարին: Սակայն 19-րդ դարի կեսերին՝ Օսմանյան կայսրության բարեփոխման շրջանում, այն արդեն մոռացության էր մատնված:

Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է պարզեցնել ապաստանի տրամադրման կարգը Մոսուլից փախած քրիստոնյա ընտանիքների համար: Ըստ Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի, Փարիզը մտադիր է օգնել նրանց, ով փախել է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կազմակերպության գրոհայիններից և թաքնվել է Քրդստանի տարածքում:

Պաշտպանություն ստանալու համար մահմեդական տարածքներում քրիստոնյաները ստիպված են լինելու հատուկ հարկ վճարել, որը կոչվում է «ջիզյա»: «Եթե նրանք հրաժարվեն, սրի կմատնվեն»: Քրիստոնյաներին, որոնք չեն ցանկանում ենթարկվել, երկու օր տվեցին լքելու համար այսպես կոչված «իսլամական խալիֆատի» սահմանները: «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման այս հայտարարությունը տարածվել էր սիրիական Ռաքքա քաղաքում փետրվարին: Ըստ իսլամիստների պահանջների, քրիստոնյաները հարկը պետք է վճարեն ոսկով, կամ հավատարմություն դրսևորեն նոր կրոնին կյանքից չզրկվելու համար:

Դեռ 10 տարի առաջ քրիստոնյաների քանակը Մոսուլում հասնում էր 100 հազարի, սակայն Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ զորքերի Իրաք ներխուժելուց ի վեր բազմաթիվ հարձակումները ստիպեցին նրանց հեռանալ տներից: «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման ագրեսիայի մեկնարկից ի վեր նրանց թիվը կրճատվել էր մինչև 5 հազարը, այս պահի դրությամբ մնացել է ընդամենը 200:

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS) խմբավորումը իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»: Գլխավոր նպատական է օկուպանտների և նրանց դաշնակիցների արտաքսումը և իսլամական շարիաթական պետության ստեղծումը Իրաքի սունիների գավառներում: 2010 թվականի մարտին ավիահարվածի արդյունքում ոչնչացվեցին խմբավորման երկու առաջնորդները՝ Աբու Օմար ալ Բաղդադին և եգիպտացի Աբու Այուբ ալ Մասրին: Նոր առաջնորդ դարձավ մարոկացի Ան Նասեր Լիդինիլ Աբու Սուլեյմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---