Յուրաքանչյուր պետություն պետք է իր ջանքերը ուղղի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը27 մայիսի 2006 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Յուրաքանչյուր պետություն, յուրաքանչյուր շահագրգռված կողմ պետք է իր ջանքերը ուղղի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Դա առջին հերթին վերաբերում է Հայաստանին, ինչպես նաեւ այլ շահագրգռված կողմերին, այդ թվում եւ Եվրամիությանը: Այդ մասին հայտարարել է Բաքվում Թուրքիայի դեսպան Թուրան Մորալին: «Միայն վիճելի հարցերի կարգավորումից հետո հնարավոր կլինի խոսել հայ-թուրքական սահմանի բացման մասին»,- ասել է դեսպանը` նշելով, որ խնդիրների ամբողջությունն ու սահմանի բացմանը առնչվող իրադարձությունների զարգացման ընդհանուր դինամիկան ամբողջությամբ տարբերվում են:«Ինչպե՞ս կարելի է բացել հենց Հայաստանի կողմից չճանաչված սահմանը»,- հարցրել է Թուրքիայի դեսպանը, ընդգծելով, որ տվյալ հարցը չի կարող արծարծվել ոչ ԵՎրամիության, ոչ էլ այլ կազմակերպության կողմից: «Թող Երեւանն առաջին հերթին ճանաչի Թուրքիայի հետ սահմանը եւ իրեն դրսեւորի որպես լավ հարեւան, եւ միայն հետո մենք կքննարկեն տվյալ հարցը»,- ավելացրել է թուրք դիվանագետը, հայտնում է «Թրենդը»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |