Խաղաղությունն աշխարհում գնալով պակասում է. Ըստ վարկանիշի միայն 11 երկիր ներքաշված չէ հակամարտության մեջ

Խաղաղությունն աշխարհում գնալով պակասում է. Ըստ վարկանիշի միայն 11 երկիր ներքաշված չէ հակամարտության մեջ

PanARMENIAN.Net - Ճգնաժամը Գազայում, իսլամիստական գրոհայինների գործողություններն Իրաքում ու Սիրիայում, միջազգային դիմակայությունն Ուկրաինայում ստիպում են մտածել, որ գրեթե ամբողջ աշխարհը պատերազմական իրավիճակում է, գրում է բրիտանական The Independent-ը:

Սակայն, փորձագետները կարծում են, որ իրականում մշտապես աշխարհում զինված հակամարտություններ են տեղի ունենում, և իրավիճակը գնալով միայն վատթարանալու է:

Որքան էլ մռայլ դա չհնչի, 162 երկրից, որոնք հաշվառված են Ավստրալիայի Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտի (The Institute for Economics and Peace) Խաղաղասիրության գլոբալ վարկանիշում վերջին հետազոտության ժամանակ, միայն 11-ն են, որ նեքաշված չեն որևէ հակամարտության մեջ իրենց տարածքում, կամ մեկ այլ պետության տարածքում: Այդ երկրներն են՝ Շվեյցարիան, Ճապոնիան, Քաթարը, Ուրուգվայը, Մավրիկին, Չիլին, Բոտսվանան, Կոստա Ռիկան, Վիետնամը, Պանաման ու Բրազիլիան:

Ավելին, աշխարհն ընդհանուր առմամբ աստիճանաբար նվազ խաղաղ է դարձել 2007-ից ի վեր՝ հակամարտությունների միտումն աճում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ:

Առավել մեծ զինված հակամարտությունների մեջ ներքաշված երկրների ցանկում է 10 պետություն՝ Հարավային Սուդան, Իրաք, Սոմալի, Սուդանի Հանրապետություն, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն, Պակիստան, Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն, Նիգերիա, Ռուսաստան: Հետազոտողները նշում են նաև, որ այդ երկրներում մեծ քանակությամբ ահաբեկչական գործողություններ են տեղի ունենում, և մեծ է հանցավորության մակարդակը:

Խաղաղասիրության գլոբալ ինդեքսը կազմվում է 2007 թվականից: Գաղափարի հեղինակն է ավստրալացի ձեռնարկատեր Սթիվ Քիլելեան, այն արժանացել է ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերի և Դալայ լամայի հավանությանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---