Թուրքիայի վարչապետի պաշտոնում առաջադրվել է Դավութօղլուի թեկնածությունը22 օգոստոսի 2014 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն դարձել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուն` երկրի վարչապետի պաշտոնի համար: Որոշումն ընդունվել է հինգշաբթի Անկարայում` կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի նիստում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Կառավարության ներկայիս ղեկավար Թայիփ Էրդողանն օգոստոսի 10-ին հաղթել է երկրի պատմության մեջ առաջին ուղիղ նախագահական ընտրություններում(1923-ից ի վեր): «Արդարություն և զարգացում» կուսակցությունը 2002-ից մեծամասնություն է կազմում նաև թուրքական խորհրդարանում, նրա ներկայացուցիչները զբաղեցրել են նախագահի (Աբդուլա Գյուլը 2007-ից) և վարչապետի (Էրդողանը 2003-ից) պաշտոնները: Գյուլն ավելի վաղ հայտարարել էր, որ Դավութօղլուն նախ կդառնա «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ, ապա և կզբաղեցնի վարչապետի պաշտոնը: Նորընտիր նախագահն իր հերթին հայտարարել է. «Մենք երկար խորհրդակցություններ ենք անցկացրել քաղաքապետերի, պատգամավորների, ՀԿ-ների, հասարակ քաղաքացիների հետ… Այսօր մենք հանգել ենք վերջնական որոշման: Գուցե ես մի փոքր շտապում եմ, բայց մեր կուսակցության նախագահի, ինչպես նաև երկրի 62-րդ կառավարության վարչապետի թեկնածու է ընտրվել արտգործնախարար, մեր ընկեր ու դաշնակից Ահմեթ Դավութօղլուն»: Նա հավելել է, որ անցկացված խորհրդակցությունների մասնակիցների կարծիքով` «երկրի վարչապետի ուժը կբազմապատկվի, եթե նա նաև լինի կուսակցության ղեկավար»: Էրդողանը հայտարարել է, որ կուսակցության ղեկավարի պաշտոնում Դավութօղլուի թեկնածությունը կհաստատվի օգոստոսի 27-ին` կուսակցության խորհրդի արտահերթ նիստում: Դավութօղլուին վարչապետ նշանակել Էրդողանը կարող է միայն նախագահի պարտականությունները օգոստոսի 28-ն ստանձնելուց հետո: 55-ամյա Դավութօղլուն ԱԳՆ-ն ղեկավարել է 2009-ից, մինչև այդ մշակել է Թուրքիայի արտաքին քաղաքականության «Զրո խնդիր հարևանների հետ» դոկտրինը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |