Ա-320-ի կործանումից առաջ օդաչուները հայերեն էին խոսում31 մայիսի 2006 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Վթարի ենթարկված Ա-320 ինքնաթիռի խոսակցական ավիալայների խոսակցական ինքնագրիչների վերծանմանը մասնակցելու են նաեւ մասնագետներ Հայաստանից, քանի որ օդաչուները խոսել են հայերեն: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը: Ա-320 ինքնաթիռի ինքնագրիչների վերծանումն ու վերլուծությունը սկսվել են երկուշաբթի օրը Միջպետական ավիացիոն կոմիտեում Մոսկվայում: Ինչպես հայտարարել է ՄԱԿ Ա-320-ի կործանման հետաքննության տեխնիկական հանձնախմբի նախագահ Լեոնիդ Կաշիռսկին, երկու ինքնագրիչների ձայնագրությունները գտնվում են բարվոք վիճակում:Հիշեցնենք, որ Արմավիա ընկերության Ա-320 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Սոչիի օդանավակայանում բարդ եղանակային պայմաններում վայրէջք կատարելու ժամանակ: Վթարի արդյունքում մահացել են բոլոր ուղեվորները (105 մարդ- Ռուսաստանի 26 քաղաքացի, Ուկրաինայի ու Վրաստանի մեկական քաղաքացի, մյուսները Հայաստանի քաղաքացիներ) եւ Անձնակազմի անդամները (ութ հոգի. երկու օդաչու, ինժեներ ու հինգ բորտուղեկցորդ): Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |