ԱԳ նախարար. Բաքուն փորձում է ղարաբաղյան խնդիրը տեղափոխել ատյաններ, որտեղ այն խորը չեն ընկալում 29 սեպտեմբերի 2014 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Երևան ժամանած Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կառավարիչ Հելեն Քլարկին: Համատեղ ասուլիսում ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանը փորձում է ղարաբաղյան գործընթացն այլ ատյաններ տեղափոխել, որտեղ չկա խնդրի խորը ընկալում: ԱԳ նախարարն այսպիսի հայտարարություն է արել՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի ելույթը ՄԱԿ ԳՎ 69-րդ նստաշրջանում, որտեղ վերջինս թվարկել է միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունները՝ կարևորելով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ընդունած բանաձևերը: «Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի ելույթը ՄԱԿ ԳՎ 69-րդ նստաշրջանում ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը դեռ պատրաստ չէ կարգավորելու ղարաբաղյան հակամարտությունը միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա, որոնք միջազգային հանրությունը ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով և որոնք արտացոլված են համանախագահ երկրների 5 համատեղ հայտարարություններում»,-ասել է Է. Նալբանդյանը: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի թվարկած կազմակերպությունների թվում չի հիշատակվում ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը զբաղվում է հակամարտության կարգավորմամբ և ունի միջազգային հանրության միջնորդական առաքելության մանդատը: «Ադրբեջանի արտգործնախարարի թվարկած կազմակերպությունները ոչ միայն չունեն այդպիսի մանդատ, այլ չեն էլ զբաղվում այդ հարցերով»,-ասել է Նալբանդյանը, հայտնում է Panorama.am-ը: Ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության մամուլի ասուլիսում Հելեն Քլարկը շնորհակալություն է հայտնել Հայաստանին սիրիացի փախստականներին ընդունելու և օգնություն ցուցաբերելու համար: Նա նշել է նաև, որ բարձր է գնահատում Հայաստանի դերը UNDP գործադիր խորհրդի աշխատանքներում, ինչպես նաև մասնակցությունը ՄԱԿ այլ մարմինների ու կառույցներին աշխատանքին, մասնավորապես, ՄԱԿ խաղաղապահ առաքելություններին: Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է պատկերացնում հետագա գործակցությունը, հաշվի առնելով, որ UNDP տարածաշրջանային գրասենյակը Սլովակիայից տեղափոխվել է Թուրքիա, իսկ Երևանն արդեն իր անհամաձայնությունն է հայտնել այդ փաստի առնչությամբ՝ Քլարկը հայտարարել է, որ կազմակերպությունը կշարունակի համագործակցել Հայաստանի հետ ցանկացած ձևաչափով, որը հարմար կլինի Երևանին: «ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին զարգանալ այն ուղիով, որը նա ինքն է ընտրում: Մենք միշտ հաշվի ենք առնում այս կամ այն երկրի առանձնահատկությունները: Ուստի մենք կարևորում ենք տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների զարգացման Հայաստանի ընտրած ուղին»,-հավելել է նա: Իր հերթին Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Երևանը բարձր է գնահատում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործունեությունը և, մասնավորապես, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությունը Հայաստանի զարգացմանը անկախության 23 տարիներին: Ըստ նրա, Քլարկի հետ հանդիպմանը քննարկվել են միջազգային օրակարգում առկա գլոբալ խնդիրներ, այդ թվում ՄԱԿ-ի դերը նման խնդիրնեի լուծման գործում: «Կողմերը նաև համակարծիք էին Մերձավոր Արևելքում, մասնավորապես Իրաքում ու Սիրիայում բռնության անթույլատրելիության մասին»,-ասել է նախարարը: Սիրիայում արդեն 3 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 190 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում: Մարտական գործողությունների գոտուց ստիպողաբար հեռացել է արդեն 9,5 մլն մարդ: Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: 3 տարում Սիրիայում 100-ից ավելի հայ է զոհվել: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |