«Խաղաղություն, աշխատանք, բանկ». Մանկական նկարչության մրցույթ քաղաքի տոնի առթիվ

«Խաղաղություն, աշխատանք, բանկ». Մանկական նկարչության մրցույթ քաղաքի տոնի առթիվ

PanARMENIAN.Net - Քաղաքի տոնի առթիվ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ում կայացել է «Խաղաղություն, աշխատանք, բանկ» ընդհանուր խորագրով մանկական նկարչության մրցույթ: Մրցույթն անցկացվել է «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի շրջանակում, որը նախաձեռնվել էր ՀՀ ԿԲ և Բանկերի միության կողմից: Մրցույթում մասնակցել են բանկի աշխատակիցների 2-ից 14 տարեկան 30-ից ավելի երեխա:

«Մրցույթից առաջ հարցրեցի երեխաներին, թե ինչ է իրենց համար աշխատանքն ու խաղաղությունը: Նրանք պատասխանեցին` երբ չկա պատերազմ` դա խաղաղություն է, իսկ աշխատանքը` դա մեր ծնողների աշխատանքն է բանկում», - ասել է մրցույթի կազմակերպիչ` «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Հասարակայնության հետ կապերի գծով Գլխավոր տնօրենի խորհրդական Ելենա Մարկովան.

«Ամենակարևորը` երեխաները գիտակցում են, որ աշխատանքը չի կարող լինել առանց խաղաղության, և երեխաների գրեթե բոլոր նկարներին պատկերված էին խաղաղության խորհրդանիշեր՝ աղավնի, արեգակ, ծիածան, երկինք, Հայաստանի դրոշն ու այն շենքը, որտեղ աշխատում են մայրիկն ու հայրիկը»:

Ավագ խմբում առաջին տեղը կիսել են «Մարտունի» մասնաճյուղից տասներեքամյա Տիգրան Ղազարյանն և Երևան քաղաքից տասնմեկամյա Արսեն Պետրոսյանը: Նրանց հաջողվել էր գեղարվեստորեն ներկայացնել սեփական գաղափարը:

«Մենք անպայման կպահպանենք այդ նկարները բանկի արդեն 17-ամյա պատմության համար, հնարավոր է նաև հրատարակենք գունագեղ օրացույցներ և դպրոցական օրագրեր մեր հրաշալի ու տաղանդավոր երեխաների վառ նկարներով»,- ամփոփել է Մարկովան:

«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցության համար: 2007 թվականից Բանկը հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն բանկի` «Գազպրոմբանկ» (ԲԲԸ) դուստր ձեռնարկությունը, որի մուտքը հայկական ֆինանսական շուկա պայմանավորվեց Հայաստանի տնտեսությունում ռուսաստանյան ընկերությունների ներդրումների աճով, խոշոր կորպորատիվ հաճախորդների` համալիր որակյալ բանկային սպասարկման պահանջարկով, ինչպես նաև հանրապետության տարածքում «Գազպրոմի» նախագծերի ֆինանսավորման անհրաժեշտությամբ:

Բանկը բազմակողմանի ֆինանսավարկային կազմակերպություն է և առաջարկում է հաճախորդներին բանկային ծառայությունների ամբողջական տեսականի: Բանկի գործունեության առաջնային ուղղությունների թվին են պատկանում կորպորատիվ հաճախորդների նախագծերի` առաջին հերթին երկրի արդյունաբերական և ռազմավարական ոլորտների, մասնավորապես` էներգետիկ սեկտորի ֆինանսավորումը, փոքր և միջին բիզնեսի վարկավորումը, վճարային քարտերի թողարկումը և սպասարկումը, ինտերնետ-բենքինգը, վճարային համակարգերի և բանկոմատների միջոցով միջազգային դրամական փոխանցումների իրականացումը:

Բանկը հաջողությամբ անցել է ISO 9001:2008 միջազգային ստանդարտներին համապատասխանության, ինչպես նաև ISO 27001: 2005 տեղեկատվական անվտանգության միջազգային ստանդարտների հավաստագրումներ: Բանկում գործում է 16 մասնաճյուղ, որից 9-ը` հանրապետության մարզերում և 7-ը` Երևանում:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---