Իսրայելի ԶԼՄ-ներ. ԻՊ շարքերում կռվում են մահմեդականացված հրեաներ

Իսրայելի ԶԼՄ-ներ. ԻՊ շարքերում կռվում են մահմեդականացված հրեաներ

PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» շարքերում կռվում է Ֆրանսիայի մոտ 1000 քաղաքացի, այդ թվում նաև հրեաներ:

Ինչպես հայտնում է The Times of Israel-ը, հրեաների մասնակցության շուրջ աղմուկ բարձրացավ, երբ հայտնի դարձավ, որ հարյուրավոր կանանց ու աղջիկների թվում, որոնք միացել են ՒՊ-ին Սիրիայում և Իրաքում, կա նաև Նորա անունով հրեա մի կին:

Ըստ տեղեկատվության, աղջիկն անհետացել էր 18 ամիս առաջ և մեկնել էր Սիրիա: Նրա հետ երկիրը լքել էր նաև ընկերուհին՝ 18-ամյա Սահրան, որը նույնպես ջիհադի էր մեկնել ԻՊ շարքերում: Իսլամիստների հավաքագրման խնդիրը հատկապես արդիական դարձավ եվրոպական երկրների համար, որտեղից Սիրիա և Իրաք են մեկնել հազարավոր երիտասարդ մահմեդականներ: ԵՄ-ում ամենամեծ մահմեդական համայնքը Ֆրանսիայում է, որտեղ, ըստ հարցումների, այս կամ այն չափով իսլամիստներին համակրում է բնակչության 16 տոկոսը:

Ֆրանսիայի հատուկ ծառայությունները չեն բացառում հրեաների առկայությունը ջիհադականների շարքերում, սակայն հայտարարում են, որ նրանց թիվը շատ փոքր է: Ոմանք իսլամ են ընդունել, հայտնել է հետախուզության հատուկ ներկայացուցիչը Channel 2 հեռուստաալիքին: Նա նշել է, որ ըստ կրոնի հատուկ հաշվառում չի տարվում, սակայն, որոշ տվյալներով, ԻՊ շարքերում կռվող հրեաները կրոնական համայնքին չեն պատկանել և ապրել են աշխարհիկ կյանքով: Այս նորությունը շոկ է առաջացրել հրեաների համայնքում: «Չեմ հասկանում, ինչպես հրեան կարող է իսլամ ընդունել և կռվել ջիհադականների շարքերում: Եթե նման բան է տեղի ունենում, ապա սա աշխարհի վերջն է, ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան մենք կարծում էինք»,-ասել է համայնքի անդամներից մեկը:

Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---