«Դեռ ցնցվող հիշողություն» ֆիլմը՝ Հոլիվուդի ARPA միջազգային կինոփառատոնում (վիդեո)

«Դեռ ցնցվող հիշողություն» ֆիլմը՝ Հոլիվուդի ARPA միջազգային կինոփառատոնում

PanARMENIAN.Net - Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Դեռ ցնցվող հիշողություն» ֆիլմը (հեղինակ՝ Անժելա Ֆրանգյան) ընդգրկվել է ARPA միջազգային ամենամյա կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի ծրագրում և կցուցադրվի Հոլիվուդի Եգիպտական թատրոնում:

Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ֆիլմը հայ ժողովրդի չսպիացած վերքերից մեկի՝ Սպիտակի երկրաշարժի մասին է. դեկտեմբերի 7-ը ճակատագրական եղավ շատերի համար:

1997 թ-ին հիմնադրված կինոփառատոնն Ամերիկայի Միացյալ Նահանգներում այս տարի կանցկացվի նոյեմբերի 14-16 –ին: Կինոփառատոնի հիմնական առաքելությունն է ստեղծել համապատասխան միջավայր միջազգային կինոյի զարգացման համար: Այն խնդիր է դրել հանդիսատեսին ներկայացնել մարդկային յուրօրինակ պատմություններ և ճակատագրեր, որոնց ֆիլմի հեղինակները հանդիպում են հարափոփոխ աշխարհում: ARPA-ն ներկայացնում է այն ռեժիսորների աշխատանքները, որոնք կարողանում են ընկալել ազգային տարբեր առանձնահատկություններ և աջակցում է այն մարդկանց, որոնք ուսումնասիրում են սոցիալական և մշակութային թեմաներ:

1988-ի դեկտեմբերի 7-ին Հայաստանի հյուսիսային շրջաններում ավերիչ երկրաշարժ է եղել, որը հետագայում անվանվել է Սպիտակի երկրաշարժ: Դրա հետևանքովհազարավոր շինություններզանգվածային վնասվածքներ են ստացել ու փլուզվել, այն նաև տասնյակ հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դարձել: Ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 25 հազար մարդ, 19 հազարը հաշմվել, 530 հազար բնակիչանտուն մնացել: Հայաստանն այս օրերին դարձել էր միասնության էպիկենտրոն՝ փրկարարներ էին ժամանել ոչ միայն խորհրդային հանրապետություններից, այլև Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Մեծ Բրիտանիայից, ԳԴՀ-ից, ԱՄՆ-ից: Մոտ 100 պետություն օգնության ձեռք էր մեկնել հայ ժողովրդին: Սպիտակի երկրաշարժը համարվում է 20-րդ դարի ամենաավերիչ երկրաշարժերից մեկը:

Մինչև այդ Սպիտակի երկրաշարժի մասին պատմող ևս մեկ ֆիլմ կնկարահանվի՝ «Մի երկրաշարժի պատմություն»: Այն կնկարահանեն «Մարս Մեդիա» կինոընկերության նախագահ, ռուսաստանաբնակ հեռուստա- և կինոպրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը և ռեժիսոր, սցենարիստ ու պրոդյուսեր Սարիկ ու Ղևոնդ Անդրեասյանները:Դրա իրադարձությունները ծավալվելու են Լենինականում: Գլխավոր հերոսները երիտասարդ հայ Ռոբերտ Մելքոնյանն ու տարիքով ավելի մեծ ռուս փրկարար Անդրեյ Բերեժնոյն են: Ֆիլմի դերակատարների որոնումներն իրականցվում են ոչ միայն Ռուսաստանում ու Հայաստանում, այլև այլ երկրներում, օրինակ՝ Ֆրանսիայում, Վրաստանում, Ուկրաինայում: Այս պահի դրությամբ Բերեժնոյի դերակատարության հավանական թեկնածուն Վլադիմիր Մաշկովն է, բայց պայմանավորվածություններ դեռ չեն ստորագրվել:

Հավանաբար, նկարահանումներն անցնեն ՌԴ կառավարության, մշակույթի, ՊՆ ու ԱԻՆ, ինչպես նաև ռուսական Առաջին ալիքի աջակցությամբ, ինչպես նաև, Շառլ Ազնավուրի հիմնադրամի ու Հայաստանի Հանրային հեռուստատեսության մասնակցությամբ: Բյուջեն մոտ 5 մլն դոլար է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---