Ըստ Չեչնիայի նախագահի, ինտերնետը հանրապետությունում պետք է անջատել. «Ավելի քիչ իրար կսպանեինք»21 հոկտեմբերի 2014 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը «Իսլամական պետություն» խմաբվորման գրոհայիններին շայտաններ է անվանում ու խոստացել է ոչնչացնել յուրաքանչյուրին, ով հանրապետությունից կմեկնի կռվելու ԻՊ շարքերում: Նա նաև կողմ է արտահայտվել համացանցն անջատելուն, քանի որ դա բարդացնում է երիտասարդության ճիշտ դաստիարակությունը: «Նախկինում հեշտ էր աշխատելը, երբ մարդն էր քարոզ կարդում, իսկ հիմա ամեն տեղ ինտերնետ կա ու երիտասարդներն այնտեղի քարոզներն են լսում: Մի ժամանակ ես երազում էի, որ մեր հանրապետությունում ևս ինտերնետ լինի, իսկ հիմա, ես կողմ եմ, որ այն անջատվի»,-հայտարարել է Կադիրովը լրագրողներին: Թեև, ըստ Կադիրովի, «քաղաքական, տնտեսական և սոցիալական առումով դա մեծ բաց կլիներ, բայց փոխարենը, մենք իրար չէինք սպանի»: «Ամեն տանը ինտերնետ կա, ցանկացած ոք կարող է լսել վահաբիթի քարոզը: Նույնիսկ իմ տանը իմ երեխան կարող է նման մի քարոզի հանդիպել համացանցում: Ուստի մեր իմամներն աշխատում են այդ թվում նաև սոցցանցերում»,-ասել է նա: Կադիրովը հորդորել է, որ ԻՊ-ն չանվանեն իսլամական պետություն: «Նրանք մի խումբ շայտաններ են, նրանց նպատակը շատ փող վաստակելն է: Նրանք կատարում են Արևմուտքի ու Եվրոպայի հանձնարարությունները և նպատակադրված ոչնչացնում են մահմեդականներին: Նրանց պետք է ոչնչացնել,.. Որտեղ էլ լինեն: Չեչնիայի Հանրապետությունում մենք նրանց բոլորին ոչնչացրել ենք»,-ասել է Կադիրովը: Նա հայտարարել է, որ նրանց համար, ով Չեչնիայից կանդամագրվի այդ կազմակերպությանը, հետադարձ ճանապահ չի լինի: «Մենք նրանց կոչնչացնենք, որտեղ էլ նրանք լինեն»,-ասել է Կադիրովը, հայտնում է Ինտերֆաքսը: ԻՊ գործող խմբավորման դաշտային հրամանատարը սպառնացել էր Իրաքից հետո գրավել Չեչնիան: Հաղորդագրության մեջ ասվում էր, որ սպառնալիքները հնչեցրել է Վրաստանում ծնված Թարհան Բատիրաշվիլին, որին ԻՊ գրոհայինները, անհայտ պատճառներով, անվանում են Չեչեն Օմար: Ռուսաստան գալու մտադրության մասին Բատիրաշվիլին ասել էր հոր հետ հեռախոսազրույցի ժամանակ, որը բնակվում է Պանկիսի կիրճում: Ըստ ավագ Բատիրաշվիլու, նրա որդին զգուշացրել էր, որ հազարավոր հետնորդներ ունի, որոնք պատրաստ են Ռուսաստանի հետ դիմակայության: Դաշտային հրամանատարը վստահ է, որ պատերազմ սկսելու դեպքում նրան էլի հազարավոր մարդիկ կմիանան: Բատիրաշվիլին համարվում է ԻՊ ամենահեղինակավոր ու հաջողակ հրամանատարներից մեկը: Նրա ղեկավարությամբ գրոհայինները գրավել են ռազմավարական նշանակության դիրքեր Իրաքի Անբար գավառում: Նշվում է, որ կառավարական զորքերը Բատիրաշվիլիի մարդկանց դեմ կռիվներում մոտ 500 զինծառայող են կորցրել: Ավելի վաղ ԻՊ-ն հայտարարել էր, որ մտադիր է պատերազմ սկսել ռուսական Կովկասում, այդ թվում Չեչնիայում: Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովն ի պատասխան ասել էր, որ այդ հայտարարություններն արվում են ԱՄՆ հատուկ ծառայությունների թելադրանքով և խոստացել էր ոչնչացնել յուրաքանչյուրին, ով կփորձի ներխուժել Չեչնիա: Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: Photo: Telegraf-EPA Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |