Թուրքիայում էբոլայի կասկածանքով դարձյալ մարդ է հոսպիտալացվել. Հնարավոր վարակակիրների թիվը հասավ 6-ի

Թուրքիայում էբոլայի կասկածանքով դարձյալ մարդ է հոսպիտալացվել. Հնարավոր վարակակիրների թիվը հասավ 6-ի

PanARMENIAN.Net - Անկարայում Էբոլա վիրուսի ախտանիշներով կին է հոսպիտալացվել: Ինչպես հաղորդում է թուրքական Dunya Bulteni կայքը, Սաուդյան Արաբիայից վերադարձող օդավանում 80-ամյա ուղևորուհին բարձր ջերմություն և սրտխառնոց է ունեցել: Ինքնաթիռի անձնակազմը տեղյակ է պահել թուրքական կողմին, և վայրէջքից հետո ժամանած հատուկ բուժանձնակազմը մեկուսացրել է հիվանդին ու հատուկ մեքենայով տեղափոխել հիվանդանոց:

Կինը կարանտինի տակ կմնա այնքան ժամանակ, մինչև պարզ կլինեն անալիզների արդյունքները: Դրանք հիմնականում ստացվում են 12 ժամվա ընթացքում:

Ավելի վաղ հաղորդվում էր թուրքական Իզմիր, Քահրամանմարաշ և Քոնյա նահանգներում Էբոլա վիրուսով վարակված լինելու կասկածանքով 3 մարդու հոսպիտալացման մասին: Հոսպիտալացվածներից մեկը թուրք ուսանող է, որը վերջերս է վերադարձել Սոմալիի համալսարանից: Մյուս երկու հիվանդները վերադարձել են Սաուդյան Արաբիա կատարած ուխտագնացությունից:

Ընդհանուր առմամբ, Թուրքիայում էբոլա վիրուսի կասկածանքով արդեն հոսպիտալացվել է 6 մարդ, որոնցից 5-ը հաջից են վերադարձել:

Էբոլայի հեմորագիկ տենդի ախտանիշներն են`

Ինկուբացիոն կամ գաղտնի շրջանը տատանվում է մի քանի օրից մինչև 2-3 շաբաթ: Հիվանդության սկիզբը սուր է ընթանում, մարմնի ջորմությունը բարձրանում է մինչև 38-39 աստիճան, ուղեկցվում գլխացավով, փսխումներով, մարսողության խանգարմամբ: Առաջին օրերին հիմնականում արտահայտվում են անգինայի նախանշանները` նշագեղձերի բորբոքումն առաջացնում է «կոկորդում գնդի» տպավորություն: Հիվանդության սրման հետ առաջանում է չդադարող փխսում, ցավ փորի շրջանում ու դիարեա: Արագ զարգանում է հեմորագիկ համախտանիշը, առաջանում են մաշկային արնազեղումներ, ներքին արնահոսություններ, արյունոտ փսխումներ: Հաճախ հիվանդների մոտ դիտվում է ագրեսիայի ավելացում, որը երկար ժամանակ պահպանվում է նաև ապաքինման ու վերականգնման փուլում: Հիվանդության սկզբից մոտավորապես 4-6-րդ օրը հայտնվում է էկզանթեմա:

Մահացու ելքը, որպես կանոն, լինում է հիվանդության 25-րդ շաբաթի սկզբում: Հիմնական պատճառները` արյունահոսություն, ինքնաթունավորում, ինֆեկցիոն-տոքսիկ շոկ:

Ապաքինման դեպքում հիվանդության սուր փուլը դիտվում է 2-3 շաբաթ: Լիակատար ապաքինման շրջանը տևում է 2-3 ամիս: Ուղեկցվում է անարեքսիայով, մարմնի զանգվածի նվազմամբ, մազաթափությամբ, երբեմն նաև հոգեկան խանգարումների զարգացմամբ:

Հիվանդության ընթացքի կանխատեսումը ծայրահեղ անբարենպաստ է. տարբեր օջախներում մահացու ելքի հավանականությունը 50-ից 90% է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---