14 մլրդ դրամ գիտությանը. Բազային ֆինանսավորմամբ կիրականացվի 10 նոր ծրագիր 7 նոյեմբերի 2014 - 10:50 AMT PanARMENIAN.Net - 2015 թվականին գիտության ֆինանսավորումն ավելանալու է ոչ թե պետության եկամուտների աճին համապատասխան` 4.3 %-ով, այլ կրկնակի ավել` կազմելով 14 մլրդ դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ ավելացել է բազային ֆինանսավորման ծավալը, որի շրջանակում կֆինանսավորվի 10 նոր ծրագիր: «Գիտաշխատողների գիտական աստիճանների համար հավելավճարներ կտրամադրվեն, գիտության դոկտորներին` 50.000 դրամ, գիտության թեկնածուներին` 25.000 դրամ»,- գրել է նա: ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում նոյեմբերի 6-ին պատգամավորներն ամփոփել են ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման արդյունքները: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար: Բացի այդ նախօրեին՝ նոյեմբերի 6-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանը հայտնել է, որ հայկական չարտոնագրված ոչ պետական բուհերի շրջանավարտները հնարավորություն կունենան պետական նմուշի դիպլոմներ ստանալ։ Կառավարությունն արդեն հաստատել է նախորդ տարիների ոչ պետական չարտոնագրված բուհերի շրջանավարտներին պետական նմուշի դիպլոմի տրամադրման կարգը, հաղորդում է ARKA գործակալությունը։ «Մի քանի տարի առաջ մենք նմանատիպ փոփոխություններ ենք կատարել օրենքում, որպեսզի հազարավոր մարդիկ, ովքեր 90–ականներից մինչև օրս սովորում են և ավարտում չարտոնագրված ոչ պետական հաստատություններ և ստանում Հայաստանի տարածքում և արտերկրում իրավական որևէ ուժ չունեցող դիպլոմներ, կարողանան ստանալ պետական դիպլոմներ»,- ասել է նախարարը։ Ըստ նրա, այդ կապակցությամբ կառավարությունն օրենսդրական նախաձեռնություն է մշակել, որը թույլ է տալիս չարտոնագրված բուհերի շրջանավարտներին, ովքեր ունեն ոչ պետական նմուշի դիպլոմ, կրկին պետական քննություն հանձնել համապատասխան բուհերում, որոնք կսահմանի նախարարությունը։ Ինչպես նշել է նախարարը, քննությունները հաջող հանձնելու դեպքում շրջանավարտները կկարողանան ստանալ նույն մասնագիտության պետական դիպլոմ։ «Նախորդ տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ նմանատիպ բուհերի շրջանավարտների միայն 30 տոկոսն է կարողացել կրկնակի պետական քննություններ հանձնել և փոխել դիպլոմները։ Նոր օրենքով կառավարությունը երկարացնում է նմանատիպ մեխանիզմի գործողության ժամկետը մինչև 2016-2017 թվականները, քանի որ կան դեռ հարյուրավոր մարդիկ, ովքեր չեն հասցրել օգտվել այդ հնարավորությունից»,– ասել է նա։ Կրթության և գիտության նախարարության տվյալով` նախորդ տարիներին պետական նմուշի դիպլոմ ստանալու համար դիմել են չարտոնագրված բուհերի 2650 շրջանավարտներ, որոնցից պետական քննություն հանձնելուց հետո դիպլոմ է ստացել 1900 մարդ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |