Նախագահի աշխատակազմի ղեկավար. ՀՀ-ն պատրաստ է շարունակել ԵՄ հետ փոխգործակցությունը

Նախագահի աշխատակազմի ղեկավար. ՀՀ-ն պատրաստ է շարունակել ԵՄ հետ փոխգործակցությունը

PanARMENIAN.Net - ԵՄ խորհրդատվական խումբը Հայաստանի Հանրապետությունում ավարտում է հնգամյա գործունեությունը: Այդ առթիվ նոյեմբերի 11-ին նախագահի նստավայրում տեղի է ունեցել ԵՄ խորհրդատվական խմբի Խորհրդատվական խորհրդի վերջին ամփոփիչ նիստը:

«Արդեն հինգ տարի է` խումբն աշխատում է Հայաստանում, և այս տարիներին ՀՀ-ԵՄ գործակցությունը շատ արգասավոր է եղել` չնայած ԵՄ-ի ասոցացման համաձայնագրի հետ կապված խնդիրներ են առաջացել: ԵՄ-ը պարտավորություններ է ստանձնել շարունակել աջակցել ՀՀ-ի բարեփոխումներին»,-ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիստեան` հավելելով, որ ՀՀ-ին կոչ են անում իրականացնել Եվրասիական տնտեսական միության անդամակցության ծրագիրը, որպեսզի կարողանան շարունակել աշխատել նոր պայմաններում:

«Մեզ համար շատ կարևոր է, թե ինչ ուղղությամբ է գնում Հայաստանը և ինչպիսի բարեխումներ է իրականացնում: Մեզ համար կարևոր է տեսնել, թե ինչպես են իրականացվում այդ բարեփոխումները, այդ թվում այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռք են բերվել Վիլնյուսում»-նշել է նա:

Խոսելով Հայաստանի ձեռք բերված հաջողությունների մասին` Հրիստեան նշել է, որ դրանց հնարավոր չէր հասնել, եթե չլիներ իրենց խմբի աջակցությունը և Հայաստանի քաղաքական կամքը, գրում է Panorama.am-ը:

Հրիստեան շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին գործակցության և աջակցության համար: Վերջինս հայտարարել է, թե 2009-ից ՀՀ-ի և ԵՄ-ի խմբերի միջև տեղի են ունեցել խորհրդատվական հանդիպումներ մարդու իրավունքների ոլորտում.

«Եվրասիական տնտեսական միության անդամակցության հետ մեկտեղ ՀՀ-ն պատրաստ է առաջ մղել ԵՄ-ի հետ փոխգործակցությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների, բազմաոլորտ տնտեսական համագործակցության և այլ ոլորտներում»:

Վիգեն Սարգսյանը տեղեկացրել է, որ ներկայումս հայկական կողմը Բրյուսելի հետ քննարկում է իրավական նոր շրջանակի ձևավորման հարցեր ու մեր նպատակն է պահպանել ԵՄ-ի հետ հարաբերությունների համատեղելիությունը ինտեգրացիոն այլ ձևաչափերի հետ, հաղորդում է «Առավոտը»:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն էլ նշել է, թե 2015-ին ՀՀ-ում կկազմակերպվի Եվրանեսթի լիագումար նիստը և շեշտել` ՀՀ ԱԺ-ն կարևորում է գործակցությունը ԵՄ-ի հետ.

«Հայաստանի ԱԺ-ի և ԵՄ-ի միջև գործակցությունն այս տարիներին ավելի է սերտացնել, և Երևանում անցկացվելու է Եվրանեսթի նիստը: ԱԺ-ի բոլոր խմբակցությունները ակտիվորեն ներգրավված են այդ միջոցառումը կազմակերպելու աշխատանքներին»:

2009-ին մեկնարկած ծրագրի շրջանակներում տրամադրվել է քաղաքականության հարցերով խորհրդատվություն, ժողովրդավարության և մարդու իրավունքների, արդարադատության և այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումների ուղղությամբ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---