Իրանը զիջումների չի գնացել միջուկային ծրագրի առանցքային հարցերից մեկում21 նոյեմբերի 2014 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Իրանը զիջումների չի գնացել միջուկային ծրագրի առանցքային՝ Արաքի ռեակտորի աշխատանքի սահմանափակման հարցում: Այդ մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին: «Առակի վերաբերյալ մենք արդեն ասել ենք, որ պատրաստ ենք աշխատանքն այնպես կազմակերպել, որ կասկածները ժխտվեն: Որոշ չափով այդ հարցը կարգավորվել է տեխնիկական առումով և հետագա բանակցությունների համար այլևս տեղ չկա»,-ասել է Սալեհին: Արաքի ռեակտորի աշխատանքի սահմանափակման հարցն առանցքայիններից է բանակցություններում, օգոստոսին Իրանը հայտարարեց, որ սկսում է ռեակտորի արդիականացումը: Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունների եզրափակիչ փուլը մեկնարկեց Վիեննայում նոյեմբերի 18-ին: Միջազգային միջնորդների «վեցյակն» ու Իրանը փորձում են հաղթահարել տարաձայնություններն, առաջին հերթին պատժամիջոցների վերացման կարգի շուրջ: Մինչդեռ ՄԱԳԱՏԷ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին հայտնել է, որ կազմակերպության աշխատակիցները կկարողանան այցելել օբյեկտ սահմանամերձ Մարիվանում Թեհրանից 700 կմ հեռավորության վրա: Նաջֆարին նշել է, որ Իրանն այդ որոշումը կամավոր է կայացրել: 2011-ի ՄԱԳԱՏԷ-ի զեկույցում ասվում էր, որ Մարիվանի օբյեկտում հատուկ հզորության պայթուցիկների հետ փորձեր են կատարվում: Նաջաֆին այդ ենթադրությունները համարեց «անհիմն ու շինծու»՝ նշելով, որ նման փորձերի հետքերը կարող են շատ հեշտ ի հայտ գալ տեսչության ընթացքում, գրում է «Կոմերսանտը»: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին բազմիցս է հայտարարել, ոչ միջուկային համաձայնությունն Արևմուտքի հետ հասանելի է: Ըստ նրա, Թեհրանն ու Արևմուտքը փոխզիջման են հասել ընդհանուր հարցերի շուրջ, մնացել է համաձայնեցնել միայն որոշ մանրամասներ, որոնք կարելի է լիովին համաձայնեցնել մինչև նոյեմբերի 24-ը: ԱՄՆ նախագահ Օբաման նաև հայտարարել է բոլոր բանակցությունների հաջող ավարտի մասին, եթե Թեհրանը համոզի բանակցողներին, որ միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում: Անհաջողության դեպքում բանակցությունները կրկին փակուղի կմտնեն, Արևմուտքը հետագայում ևս տնտեսական պատժամիջոցներ կկիրառի, ինչը կհանգեցնի սրացման նոր փուլի մի կողմից Իրանի և մյուս կողմից ԱՄՆ ու ԵՄ միջև: 2013-ին Իրանն ու միջնորդների վեցյակը պայմանավորվեցին Թեհրանի դեմ սահմանված մի շարք պատժամիջոցներ չեղյալ հայտարարելու մասին: Փոխարենն Իրանի իշխանությունները համաձայնվեցին ավելի բաց քաղաքականություն վարել միջուկային ծրագրի հարցում: ԱՄՆ և մյուս երկրների պատժամիջոցները զգալի վնաս հասցրեցին երկրի տնտեսությանը: Պատժամիջոցները հանելուց հետո Թեհրանը զգալիորեն ավելացրեց նավթի առաքումները: Նախատեսվում է, որ մինչ նոյեմբերի 24-ը Իրանն ու «վեցյակը» կքննարկեն միջուկային ծրագրի շուրջ համաձայնության բոլոր տարրերը և կստորագրեն համապատասխան համաձայնագիր: Իրանն առաջին հորիզոնականում է աշխարհում բնական գազի հետախուզված պաշարների ծավալներով: Ըստ BP-ի, 2013-ին Իրանի գազի ապացուցված պաշարները ավելացել են 200 մլրդ խմ՝ հասնելով 33,8 տրլն խմ, ինչը 2,5 տրլն խմ ավելի է ՌԴ գազի պաշարներից: Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը հատկապես կարևորվում է հակառուսական պատժամիջոցների և Եվրոպայում էներգակիրների մատակարարման այլընտրանքային ուղիների որոնման հետ: Ավելի վաղ Ռոուհանին հայտարարել էր, որ երկիրը կողմ է «առողջ մրցակցությանը», սակայն պատրաստ է համակարգել քայլերը Մոսկվայի հետ: Photo: RIA Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |