Դեղին համարների պահանջը հանվել է. Գործադիրը տաքսիների շահագործման նոր կարգ է հաստատել![]() 11 դեկտեմբերի 2014 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Գործադիրի այսօրվա նիստում հաստատվել է Հայաստանում մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման նոր կարգը և ձևը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը Կառավարության նիստում նշել է, դրա նպատակն է պարզեցնել լիցեզնավորման գործընթացը, նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը: Ըստ նրա` նոր կարգի գործողությունը տարածվում է մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրում իրականացնող բոլոր կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից), անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց վրա: Նրա խոսքերով` հստակեցվել են նաև մարդատար տաքսի ավտոմոբիլների տարբերանշանները, ավելացվել է նաև գնացուցակի հրապարակման անհրաժեշտության պահանջը, ինչը կհանգեցնի սպառողների շահերի պաշտպանության բարձրացմանը: «Նոր կարգով հանվել են ավտոմոբիլների կայանատեղերի առկայության, մարդատար տաքսի ավտոմոբիլների ամենօրյա տեխնիկական վիճակի և վարորդների բուժզննման պահանջները, որոնք իրականում գանձվում էին և չէին իրականացվում»,- ասաց Գ.Բեգլարյանը: Բացի այդ, կրճատվել են լիցենզիայի և ներդիրի տրամադրման ժամկետները՝ գործող 30 օրվա փոխարեն նախատեսվում է 10 աշխատանքային օր: Հանվում է նաև դեղին համարանիշների պահանջը, գրում է Panorama.am-ը: 2007-ի հունվարից ուժի մեջ է մտել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքը, որը կարգավորում է նաև տաքսի ծառայություններ մատուցող կազմակերպությունների ու անհատների գործունեությունը: Ըստ այդ օրենքի, տաքսիները պետք է լիցենզավորվեն ու միայն այդ դեպքում իրավունք ունենան վճարովի հիմունքներով ուղևոր փոխադրել: Հանրապետությունում գործող տաքսիները, երթուղայինների պես պետք է ունենան դեղին կամ այլ գույնով մյուս մեքենաների պետհամարանիշներից տարբերվող համարներ, որպեսզի ուղևորը «փափախ» և նորմալ հարկային դաշտում գործող տաքսիներն իրարից տարբերի: Տաքսիների լիցենզավորումը նախատեսված էր դեռևս 2005-ին, սակայն օրինագիծն անգամ ԱԺ-ում քննարկման չդրվեց. արտոնագրի համար որոշված պետտուրքը, ըստ նախագծի, պետք է կազմեր բազային տուրքի 500-ապատիկի չափով, ինչը, ըստ ԱԺ ղեկավարների, զգալի կկրճատեր այդ գործունեությամբ զբաղվողների թիվը: 2006-ին, այնուամենայնիվ, օրինագիծը ԱԺ-ում քննարկվեց և ընդունվեց: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |