Մեծ ութնյակը հավանություն է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին30 հունիսի 2006 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Արտգործնախարարները հաստատել են, որ Մեծ ութնյակը հավանություն է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերին: Այդ մասին ասվում է Մեծ ութնյակի նախագահի հայտարարության մեջ, որը նա արել է Մեծ ութնյակի արտգործնախարարների հանդիպմանը Մոսկվայում: «Մենք ընդգծել ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմնական սկզբունքների շուտափույթ համաձայնեցման անհրաժեշտությունը, որպեսզի դրան հնարավոր լինի հասնել արդեն այս 2006 թվականին: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին եւ Հայաստանին քաղաքական կամք դրսեւորել եւ համաձայնության հասնել այս հարցի շուրջ ընթացիկ տարում եւ պատրաստել իրենց ժողովրդներին խաղաղության, այլ ոչ թե պատերազմի»,-ասվում է փաստաթղթում, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |