ՄԵՐԿՈՍՈւՐ անդամ պետություններն ուզում են գործակցել ԵՏՄ հետ18 դեկտեմբերի 2014 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Հարավամերիկյան ընդհանուր շուկայի (ՄԵՐԿՈՍՈւՐ) պետությունները մտադիր են զարգացնել գործակցությունը ԵՏՄ հետ:Այդ մասին ասվում է ՄԵՐԿՈՍՈւՐ գագաթնաժողովի մասնակիցների համատեղ հայտարարության մեջ, որն անցնում էր արգենտինական Պարանա քաղաքում: Պետությունների ղեկավարները նշել են «ՄԵՐԿՈՍՈւՐ-ի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կատարած հիանալի աշխատանքը, շնորհավորել են միմյանց տնտեսության և առևտրի ոլորտում փոխգործակցության մասին հուշագրի տեքստի համաձայնեցման հետ, որը կստորագրվի այն բանից հետո, երբ 2015-ի հունվարի 1-ից սկսի գործել Եվրասիական տնտեսական միությունը», հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Ընթացիկ տարվա նոյեմբերի վերջում ԵՏՀ առևտրի գծով կոլեգիայի անդամ (նախարար) Անդրեյ Սլեպնյովը, որը գլխավորում էր բանակցությունները արգենտինացի գործընկերների հետ, հայտարարեց, որ «ընդհանուր ըմբռնում կա, որ առաջիկայում հարկավոր է նախապատրաստել իրավաբանական ուժ ունեցող լայնածավալ համաձայնագիր երկու դաշինքների միջև, որոնք արդեն նոր իրավական հիմք կստեղծեն ՄԵՐԿՈՍՈւՐ և ԵՏՄ երկրների միջև առևտրի համար»: 1986 թվականին ստեղծված ՄԵՐԿՈՍՈւՐ կազմակերպության կազմում են Արգենտինան, Բրազիլիան, Պարագվայը, Ուրուգվայը և Վենեսուելան, ասոցացված անդամներ են Չիլին, Բոլիվիան, Կոլումբիան, Էկվադորը, Պերուն: «Մենք դեռ չենք խոսում ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի մասին, մենք հասկանում ենք, որ դրան հասնել է պետք, այդ ուղիով է շարժվում աշխարհը, սակայն որոշակի ծրագիր կլինի և մենք կհասկանանք ինչպես կարող ենք հասնել դրան»,-պարզաբանել է գործակալության զրուցակիցը: Նա նաև նշել է երկու ինտեգրացիոն միավորումների ներուժը, որոնք ընդհանուր առմամբ կազմում են համաշխարհային տնտեսության 7 տոկոսը կես միլիարդ մարդ բնակչության ընդհանուր թվով: Ինչպես ակնկալվում է, առաջիկայում ՄԵՐԿՈՍՈւՐ կազմում որպես լիիրավ անդամ կընդգրկվի նաև Բոլիվիան: Նոր ինետգրացիոն միավորումը՝ ԵՏՄ-ն, կսկսի գործել 2015-ի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը, առաջիկայում կմիանա նաև Ղրղզստանը: Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Ելույթ ունենալով Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանի անդամակցումն իր յուրահատկությունն ունի՝ դա ԵՏՄ մյուս անդամների հետ ընդհանուր սահմանի բացակայությունն է: «Սակայն, մենք վստահ ենք, որ դա չի խանգարի Հայաստանի անդամակցությանը կանոնակարգման, տրանսպորտի, հեռահաղորդակցությունների, ֆինանսների համակարգերին, որոնք ձևավորվում են մեր տնտեսական տարածքում: Մեզ համար ակնհայտ է, որ միասին մենք տնտեսապես ավելի ուժեղ ենք և ավելի հեշտ կարող ենք արձագանքել գլոբալ մարտահրավերներին: Եվրասիական միությունն ամենախոշոր տնտեսական միավորումն է աշխարհագրական առումով: Մենք վստահ ենք, որ Միությունը հսկայական չիրագործված ներուժ ունի աշխարհի տնտեսական քարտեզում դիրքերն ամրպնդելու համար»,-ասել է նա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |