Հրաչյա Հարությունյանի ընտանիքը դիմել է ԱՆ՝ նրա Հայաստան տեղափոխելը կազմակերպելու համար

Հրաչյա Հարությունյանի ընտանիքը դիմել է ԱՆ՝  նրա Հայաստան տեղափոխելը կազմակերպելու համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնությունում 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի ընտանիքը դիմել է Հայաստանի արդարադատության նախարարությունը՝ նրա Հայաստան տեղափոխելը կազմակերպելու համար:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բռնությունների կանխարգելման վարչության պետ, իրավապաշտպան Երանուհի Թումանյանցը հայտնել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն արդարադատության նախարարությանն է հանձնել մի քանի անհրաժեշտ նյութեր, որոնք գրասենյակին էր տվել Հարությունյանի փաստաբանը, գրում է Panorama.am-ը:

«Այժմ նախարարությունը զբաղվում է այդ գործով, ուսումնասիրում է փաստաթղթերը»,- ասել է Թումանյանցը՝ հավելելով, որ արտահանձնման գործընթացի կազմակերպումը բավականին երկար է տևում. «Նախ պետք է ուսումնասիրվեն փաստաթղթերը, հասկացվի համապատասխանելիությունը կոնվենցիային և տեղափոխման իրականացման հնարավորությունը, այնուհետև Ռուսաստանի հետ վարվի գրագրություն: Ռուսաստանն էլ իր համաձայնությունը պետք է տա տեղափոխման համար: Միայն այդ գրագրությունը մոտ կես տարի տևում է»:

Մոսկվայի քաղաքային դատարանի հուլիսի 14-ին բավարարել էր Հարությունյանի կալանքի ժամկետը մինչև 2014-ի մարտի 14-ը երկարաձգելու մասին Մոսկվայի ներքին գործերի կառավարման Կենտրոնական քննչական բաժնի քննիչ Ստանիսլավ Լագոյկոյի միջնորդությունը (այսինքն` հետին թվով):

Հունիսի 20-ին Մոսկվայի քաղաքային դատարանի նախագահությունը որոշել էր չերկարաձգել Հարությունյանի կալանքի ժամկետը: Դատարանը խախտումներ էր հայտնաբերել Տվերսկի շրջանային դատարանի՝ 2013-ի դեկտեմբերի 13-ի որոշման մեջ, որից հետո ՀՀ 46-ամյա քաղաքացու կալանքի ժամկետը բազմիցս երկարաձգվել էր: Նյութերն ուղարկվել էին կրկնակի ուսումնասիրության: Ապրիլի 4-ին Հարությունյանի քրգործի հետաքննության ավարտից հետո ապրիլի 11-ին Տրոիցկի շրջանի դատարնում սկսվել էին նախնական լսումները:

Մինչև այդ, քննության ընթացքում պարզվել էր, որ բեռնատարը պատշաճ սպասարկում չի անցել, արգելակներն էլ վատ էին աշխատում: Ըստ քննության, Հարությունյանը պետք է իմանար այդ մասին: Հարությունյանը ձերբակալվել էր 2013-ի հուլիսի 15-ին։ Սեպտեմբերի 12-ին ձերբակալության ժամկետը երկարացրել էր մինչև դեկտեմբերի 14-ը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---