Ընտանիքի սպանություն Գյումրիում. Գործով զբաղվում է ՀԿԳ քննության գլխավոր վարչությունը

Ընտանիքի սպանություն Գյումրիում. Գործով զբաղվում է ՀԿԳ քննության գլխավոր վարչությունը

PanARMENIAN.Net - Հունվարի 12-ին Գյումրիում 6 հոգու սպանության մասին ահազանգ է ստացվել, որից հետո դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Ինչպես տեղեկացնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, հայտնաբերվել է Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը՝ Ավետիսյան Սերյոժա Կարապետի, Ավետիսյան Հասմիկ Ռաֆիկի,Ավետիսյան Աիդա Սերյոժայի, Ավետիսյան Արմեն Սերյոժայի, Ավետիսյան Արաքսյա Անդրանիկի, Ավետիսյան Հասմիկ Արմենի (2 տ.):

Ընտանիքի մյուս երեխան՝ 2014-ին ծնված Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էԱվստրիական հիվանդանոց, որտեղ վիրահատել է:Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ 40 րոպե տևողությամբ վիրահատությունը բարեհաջող է անցել:Երեխան կրծքի շրջանում վերք է ունեցել, հետազոտություն արդյունքում աարզվել է, որ որովայնի խոռոչի օրգանները վնասված չեն:

Այժմ երեխան վերակենդանացման բաժանմունքում է, նրա առոջական վիճակը գնահատվում է ծանր:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5.45 մմ տրամաչափի պարկուճներ, 1 պահունակ՝ փամփուշտներով, զինվորական կոշիկներ, որոնց վրա նշված է եղել Պերմյակով ազգանունը։ Վերջինիս ինքնությունը պարզվել է՝ ժամկետային զինծառայողՎալերի Պերմյակովն է, պատկան մարմինները նրան հայտնաբերելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկում։

Քրեական գործ է հարուցվել, նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ։ Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ՝ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում։ Դեպքի վայր են մեկնել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ Արամ Թամազյանը և Վահագն Հարությունյանը։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մինչ այդ նախագահ Սերժ Սարգսյանը հրատապ սելեկտորային խորհրդակցություն է անցկացրել իրավապահ մարմինների ղեկավարների հետ, որի ընթացքում շեշտվել է ամենակարճ ժամկետում դրա մանրամասները պարզելու, մեղավորներին հայտնաբերելու և օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու կարևորությունը: Հայաստանում տեղակայված ռուսական զինվորական բազայի հրամանատարությունը լիարժեքորեն գործակցում է ՀՀ իրավապահ մարմինների հետ և գործուն օժանդակություն ցուցաբերում գործի քննությանը: Քրգործի ընթացքի զարգացումը հանրապետության նախագահի անմիջական վերահսկողության ներքո է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---