The Guardian. Ռուբլու անկումը լուրջ վտանգ է 9 երկրի տնտեսության համար, նաև` ՀՀ-ի

The Guardian. Ռուբլու անկումը լուրջ վտանգ է 9 երկրի տնտեսության համար, նաև` ՀՀ-ի

PanARMENIAN.Net - Ռուբլու անկումը լուրջ վտանգ է ներկայացնում ինը երկրի տնտեսության համար, որոնք մեծապես կախված են Ռուսաստանում ապրող իրենց քաղաքացիների դրամային փոխանցումներից, գրում է The Guardian-ը:

Ինչպես հայտնում է թերթը՝ վկայակոչելով Համաշխարհային բանկի տվյալները, այդ երկրները կարող են 2015 թվականին կորցնել ավելի քան 10 միլիարդ դոլար:

Բացի այդ, տնտեսական դժվարությունների լույսի ներքո նախկին խորհրդային երկրներից շատ ներգաղթյալներ մտածում են Ռուսաստանը լքելու մասին:

Բրիտանական թերթը հավելում է, որ այդ երկրներից մի քանիսում ռուբլու անկումը կարող է քաղաքական ճգնաժամ հրահրել:

Տարածաշրջանի տնտեսությունները սերտ կապի մեջ են միմյանց հետ, և ռուսական արժույթի անկումն ազդում է ՌԴ-ի հարևանների արժույթի վրա, գրում է The Guardian-ը՝ նշելով, որ ռուբլու անկումն արդեն, մասնավորապես, բերել է Թուրքմենստանի արժույթի արժեզրկման և կարող է հանգեցնել ղազախական տենգեի հետագա անկման:

Համաձայն Համաշխարհային բանկի տեղեկությունների՝ դրամային փոխանցումներից է կախված Հայաստանի տնտեսության 21 տոկոսը, Վրաստանի տնտեսության 12 տոկոսը, Ղրղզստանի տնտեսության 31,5 տոկոսը, Մոլդովայի՝ 25 տոկոսը, Տաջիկստանի՝ 42 տոկոսը, Ուկրաինայի՝ 5,5 տոկոսը, Լիտվայի՝ 4,5 տոկոսը, Ադրբեջանի՝ 2,5 տոկոսը, Ուզբեկստանի՝ 12 տոկոսը: Մեծավմասամբ այս փոխանցումների մեծ մասը կազմում են Ռուսաստանում ապրող ներգաղթյալների դրամային փոխանցումները: Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի դրամային փոխանցումների մոտ 40 տոկոսը Ռուսաստանից է, այդ թիվը հասնում է 79 տոկոսի Ղրղզստանի դեպքում, գրում է Tert.am-ը:

Ռուբլու փոխարժեքի անկումը բացասաբար է անդրադառնում նաև Հայաստանի տնտեսության վրա, առաջին հերթին Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ծավալի վրա: Ռուսաստանից դրամական փոխանցումների նվազման միտումը գրանցվում է արդեն հինգերորդ ամիսն անընդմեջ։ Այսպես` Հայաստան կատարված ռուսական փոխանցումների ներհոսքը հունիսին նվազել է 4,6 տոկոսով, հուլիսին` 6,6 տոկոսով, իսկ օգոստոսին` 7,7 տոկոսով, սեպտեմբերին` 7 տոկոսով, հոկտեմբերին անկումը կազմել է 19 տոկոս։ 10 ամսում Հայաստան է փոխանցվել 1,484 մլրդ դոլար 2013-ի նույն ժամանակահտվածի 1,512 մլրդ դոլարի դիմաց՝ անկումը 1,9 տոկոս: Ռուսաստանից Հայաստան 2013-ի հունվար-հոկտեմբերին փոխանցվել է 1,298 մլրդ դոլար 1,240 մլրդ դոլարի դիմաց (անկումը կազմել է 4,5 տոկոս):

Որպես հետևանք, կտրուկ թուլացան նաև հայկական դրամի դիրքերը՝ նոյեմբերի 24-ին դոլարի փոխարժեքը բարձրացավ մինչև 435 դրամ: Հայկական արժույթի փոխարժեքը նվազեց միանգամից 16,6 կետով կամ գրեթե 4 տոկոսով: Մինչ օրս դրամի արժեզրկումը շարունակվում է:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---