Լավրով. ԵՏՄ և ԵՄ միջև ազատ առևտրի գոտու գաղափարը դեռ արդիական է

Լավրով. ԵՏՄ և ԵՄ միջև ազատ առևտրի գոտու գաղափարը դեռ արդիական է

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև ազատ առևտրի գոտու շուրջ բանակցություններ սկսելու գաղափարը նախկինի պես արդիական է, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովր, հաղորդում է «Փրայմը» ԱՌԿԱ գործակալության փոխանցմամբ:

Նախարարը հիշեցրել է, որ Ռուսաստանի ղեկավարությունն տևական ժամանակ է` կոչ է անում եվրոպացի գործընկերներին սկսել ԵՏՄ և ԵՄ-ի ինտեգրման նախագիծը։

«Առաջին քայլը կարող էին դառնալ ԵՏՄ և ԵՄ-ի միջև առևտրի ազատ գոտու մասին համաձայնագրերի կնքման շուրջ բանակցությունները։ Ինչպես գիտեք, նման նախաձեռնությամբ մեկ տարի առաջ Բրյուսելում հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այն դեռ արդիական է», – հայտարարել է նախարարը մամուլի 2014թ.–ին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքների ամփոփիչ ասուլիսի ժամանակ:

Նա հավելել է, որ ինտեգրումը «կարող է ապահովել այսպես կոչված Մեծ Եվրոպայի բոլոր պետությունների, այդ թվում նաև նրանց, որոնք ներառված չեն տարբեր ինտեգրացիոն միություններում, ներդաշնակ զարգացում»:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կողմ արտահայտվեց ԵՄ և ԵՏՄ ներկայացուցիչների միջև կապերի հաստատմանը:

Նման հայտարարություններ հնչեցին նաև Բրյուսելից: Մասնավորապես եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն սեպտեմբերի սկզբին հայտարարեց, որ հեռանկարում առևտրի ազատ գոտի է անհրաժեշտ ԵՄ և այն ժամանակ դեռ Մաքսային միության միջև: Ընդ որում, ԵՄ-ում բազմիցս ասել են, որ անհնար է միաժամանակյա անդամակցությունը ՄՄ-ին կամ ԵՏՄ-ին և ասոցացումը Եվրամիության հետ:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի տարի Հայատանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտենրի իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄճ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև աօրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով:Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---