Ռուսաստանը մտադիր է հատուցում պահանջել Գերմանիայից ԽՍՀՄ վրա հարձակվելու համար 3 փետրվարի 2015 - 12:30 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Պետդումայի պատգամավորներն առաջարկում են պահանջել Գերմանիայից հատուցել ԽՍՀՄ վրա հարձակման վնասը, այդ մասին հայտնում է Lenta.ru-ն: Գումարի գնահատմամբ կզբաղվի հատուկ աշխատանքային խումբը: «Փաստորեն Գերմանիան ոչ մի ռեպարացիա չի վճարել Մեծ հայրենական պատերազմի տարիներին ավերածությունների ու վայրագությունների համար: Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության հետ համաձայնագիր է կնքվել ռեպարացիաների վճարումների դադարեցման մասին, իսկ Գերմանիայի Դաշնային Հանրապետության, առավել ևս միավորված Գերմանիայի հետ նման համաձայնագիր չի կնքվել, ուստի, հարցը բաց է մնում»,-հստակեցրել է Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դեգտյարյովը: Ստացվում է, որ Գերմանիան հատուցել է վնասը նույնիսկ այն երկրներին, որոնք չեն մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին: Ըստ նրա, «նացիոնալ-սոցիալիստական անարդարությունների հատուցման» արդյունքում, Իսրայելը մոտ 60 մլրդ եվրո է ստացել: «Ստացվում է, որ Գերմանիան հատուցում է վճարել Հոլոքոսթի 6 մլն զոհերին՝ միաժամանակ անտեսելով ԽՍՀՄ 27 մլն զոհերին: Կարծում եմ, որ ընթացիկ գներով հաշվելու դեպքում հատուցման ամփոփ գումարը կկազմի առնվազն 3-4 տրիլիոն եվրո, որը Գերմանիան պետք է վճարի ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանին»,-ասել է խորհրդարանականը: Փորձագետները միակարծիք են, որ թեև պահանջը հիմնավորված է, գրեթե անիրական կլինի փոխհատուցման գումարներ գանձել պատերազմի ավարտից 70 տարի անց: Հունվարի վերջում Գերմանիայի հատուցման պահանջ ներկայացնելու մտադրության մասին հայտարարեց Հունաստանի նոր վարչապետ Ալեքսիս Ցիպրասը: Ըստ «Ռոսիյսկայա գազետա» պարբերականի, հաղթանակած «ՍԻՐԻԶԱ» կուսակցությունը հայտարարեց, որ Աթենքում այդ հարցը դիտարկվում է որպես «պատմական պարտք, միջազգային, եվրոպական պարտք հույն ժողովրդին, որն անմիջական կապ ունի հույների հիշողության հետ»: 2013-ի հունվարին Հունաստանն արդեն հաշիվ ներկայացրել էր Բեռլինին՝ մոտ 160 մլրդ եվրոյի Հունաստանի տարածքում Մեծ հայրենականի տարիներին նացիստների գործողությունների համար: Գերմանիայի իշխանություններն այն ժամանակ հայտարարեցին, որ Գերմանիան ոչինչ պարտք չէ Աթենքին, քանի որ 1960 թ. պայմանագրով արդեն վճարել է 115 մլն գերմանական մարկ՝ մոտ 55,4 մլն եվրո: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |