4  18.02.15 - ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդին

Նուլանդ. ԱՄՆ-ն կարևորում է Հայաստանի հետ գործակցության զարգացումը

Նուլանդ. ԱՄՆ-ն կարևորում է Հայաստանի հետ գործակցության զարգացումը

PanARMENIAN.Net - Փետրվարի 18-ին տարածաշրջանային այցով Հայաստան է ժամանել ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գծով օգնական Վիկտորյա Նուլանդը:

Փետրվարի 18-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդին։

Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատել է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հաստատված բարեկամական գործընկերությունը, որը տարիների ընթացքում ընդլայնվել և ընդգրկել է նորանոր ոլորտներ, և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով երկկողմ համագործակցությունը առավել կամրապնդվի և կխորանա, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վիկտորիա Նյուլանդը նշել է, որ Միացյալ Նահանգները մեծ կարևորություն են տալիս տարբեր բնագավառներում Հայաստանի հետ համագործակցության զարգացմանը և պատրաստ են հավելյալ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։

Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվելիք համատեղ քայլերը:

Վիկտորյա Նուլանդն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Նուլանդը փետրվարի 16-ին եղել է Բաքվում, որտեղ քննարկվել են երկկողմ հարաբերությունների ամրապնդումն առևտրի ու ներդրումների ոլորտում, էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը, անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության հարցերն ու ղարաբաղյան կարգավորման առաջընթացը:

Փետրվարի 17-ին Թբիլիսի այցի ժամանակ քննարկվել է հարցերի լայն շրջանակ, ներառյալ Վրաստանի եվրոպական ինտեգրումն ու տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված ջանքերը:

Օրերս Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Սերժ Սարգսյանին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է իր արտաքին քաղաքականության օրակարգում կարևոր տեղ զբաղեցնող ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և պատրաստակամ է շարունակել ջանքերը երկկողմ կապերի ամրապնդման, տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման ուղղությամբ:

Ռիչարդ Միլսն իր հերթին նշեց, որ Միացյալ Նահանգները հստակ նպատակ ունի շարունակել Հայաստանի հետ տնտեսական, քաղաքական և անվտանգության բնագավառներում համագործակցությունը: Դեսպանի հավաստմամբ՝ ԱՄՆ-ը շահագրգիռ է աշխատելու հայ - ամերիկյան առևտրատնտեսական կապերի աշխուժացման, բարեփոխումների խթանման ուղղությամբ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---