Հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների հաշտեցումը անբաժան է Հայաստանի եւ Թուրքիայի հաշտեցումից

PanARMENIAN.Net - Հուլիսի 8-13 Երեւանում կայացած Հարավային Կովկասի քաղաքացիների եւ ՈԿԿ-ի վեցակողմ աշխատանքային հանդիպմանը ներկա էին նաեւ Ադրբեջանի ներկայացուցիչները: Բաքու վերադառնալուն պես ադրբեջանցի լրագրող Ալեքպեր Ալիեւը հրապարակել է «Ճանապարհորդություն Բաքվից Էրիվան» հոդվածը, որտեղ աղավաղել է www. southcaucasus.com կայքի խմբագիր Լուիզա Պողոսյանի խոսքերը երկու ժողովրդների միջեւ առկա խնդիրների վերաբերյալ: Ալիեւի մեկնաբանությամբ Լ.Պողոսյանի խոսքերն այսպես են հնչում. «Ցեղասպանության մասին առասպելը, որով մեզ կերակրում են, հայկական հանրությանը բարդույթավորված եւ հիվանդ է դարձրել: Մենք մեր երեխաներին դաստիարակում ենք թուրքերի հանդեպ ատելությամբ: Այս դեպքում, թուրքերր մեր համար Թուրքիան է եւ Ադրբեջանը: Մեզ ասում են, որ մենք հաղթել ենք պատերազմում, բայց իրականում տանուլ է տվել մեր ողջ տարածաշրջանը, եւ մասնավորապես, մենք: Ոչ մի զարգացում չկա, ոչ մի լավ բան տեղի չի ունենում: Որքա՞ն կարող է շարունակվել ատելության այս քարոզչությունը: Մենք չենք կարող աշխատել ապագայի համար, անընդհատ առաջնորդվելով անցյալով»:



«Ադրբեջանցի լրագրող Ալեքպեր Ալիեւը Երեւան էր հրավիրվել որպես մասնակից, այլ ոչ

թե նախագիծը լուսաբանող լրագրող, իսկ նրա ռեպորտաժները իր անձնական տպավորություններն են Երեւանում լսածից եւ տեսածից: Այդ պատճառով, իմ կարծիքով, նա պարտավոր չէ իր ձեւակերպումներում տառացիորեն ճշգրիտ լինել»,- հայտարարել է PanARMENIAN.Net ի թղթակցին ինքը Լուիզա Պողոսյանը:



«Ցեղասպանության վերաբերյալ իմ խոսքերը հնչել են «Մարդասիրական խնդիրները հակամարտությունների հաղթահարման գործընթացում» թեմայի քննարկման ժամանակ, երբ շոշափվեց ստերեոտիպերի հարցը: Ես ասել եմ հետեւյալը.«Հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների հաշտեցման հարցը չի կարելի դիտարկել Հայաստանի եւ Թուրքիայի հաշտեցման գործընթացից առանձին: Եւ թշնամական ստերեոտիպերը, որ արմատացած են հայ գիտակցության մեջ, մեծ մասամբ ընդհանուր են ինչպես թուրքերի, այնպես էլ ադրբեջանցիների նկատմամբ: Ցեղասպանության մասին լեգենդները, որոնցով մեզ կերակրում էին խորհրդային ժամանակաշրջանում, ձեւափոխվել են հայերի եւ թուրքերի, ինչպես նաեւ ադրբեջանցիների միջեւ հավիտյան թշնամանքի գաղափարի: Ցեղասպանության ճանաչման գործընթացը, մարդկության դեմ կատարված հանցագործության դատապարտման գործընթացը, իմ խորին համոզմամբ, մեր` հայերիս, մոտ ձեւափոխվել է մեր եզակիության եւ ամբողջ աշխարհի նկատմամբ գերակայության բարդույթի: Դա այն հիվանդությունն է, որը մեզ խանգարում է ճիշտ հասկանալ իրականաությունը եւ շարժվել առաջ: Իմ ելույթը ես ամփոփել եմ առաջարկելով ադրբեջանցի գործընկերներին քննարկել մեր հնարավորությունները եւ միասին աշխատել հայ-ադրբեջանա-թուրքական ձեւաչափում մերձեցման ուղիների համատեղ փնտրման եւ ստերեոտիպերի հաղթահարման համար: Ցանկանում են նաեւ հիշեցնել, որ մեր աշխատանքային հանդիպման ժամանակ հայտարարվել էր քաղաքկան թեմաների մորատորիում էր հայտարարվել, մեզնից յուրաքանչյուրը խոսել ենք մեր հասարակությունների խնդիրների մասին»,- ասել է Լուիզա Պողոսյանը:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---